×

Մաթեմատիկայի և ծրագրային ճարտարագիտության ամբիոն

«Մաթեմատիկա և ծրագրային ճարտարագիտություն»

ամբիոնի պատմություն

1963 թվականին մասնաճյուղում կազմավորվել է առաջին ամբիոններից մեկը` «Բարձրագույն մաթեմատիկայի և ֆիզիկայի» ամբիոնը, որի առաջին վարիչ` ֆ.մ.գ.թ. Սերժ Սարգսյանը ամբիոնը ղեկավարել է մինչև 1966 թվականը, այնուհետև, մինչև 1971 թվականը, ամբիոնի վարիչ է եղել Ռուբեն Սահակյանը: 1971 թվականից ամբիոնի ղեկավարությունը ստանձնել է տ.գ.թ. դոցենտ Ռազմիկ Սոլոմոնյանը: Այդ տարիներին ամբիոնում էին աշխատում ճանաչված դասախոսներ Ռոբերտ Սահակյանը, Խաչիկ Սահակյանը, Վլադիմիր Գազյանցը, Սիրակ Հովսեփյանը, Անուշավան Ղուկասյանը, Սասնիկ Խանզադյանը:

Մասնաճյուղի հետագա ծավալումը և ամբիոնի կազմի գիտամանկավարժական մակարդակի հասունությունը հրամայական են դարձնում ամբիոնի բաժանումը երկու ինքնուրույն ամբիոնների՝ «Բարձրագույն մաթեմատիկայի» ու «Ֆիզիկայի և էլեկտրատեխ-նիկայի»: «Բարձրագույն մաթեմատիկայի» ամբիոնը մինչև 1981 թվականը ղեկավարել է տ.գ.թ., դոցենտ Ռ.Սոլոմոնյանը: Այդ ժամանակաշրջանում բազմափորձ դասախոսներ Խաչիկ Սահակյանի, Արտուշ Մկրտչյանի, Վարդգես Հովսեփյանի, Կառլեն Փաշինյանի, Ամրաղ Քառյանի կողքին իրենց հաստատուն քայլերն սկսեցին այն ժամանակ երիտասարդ դասախոսներ, գիտությունների թեկնածուներ Սամվել Ապրեսյանը, Սլավա Շահինյանը, որոնք իրենց հետ բերեցին ավելի երիտասարդ կադրերի հետաքրքրությունը դեպի գիտության բարձունքներ. Արտաշես Թումանյանը, Վանիկ Ասատրյանը, Հովհաննես Խաչատրյանը, Էդիկ Հարոյանը, Սամվել Ղարաջյանը, Ռուբիկ Դալլաքյանը, Երվանդ Ավետիսյանը դարձան Մոսկվայի, Լենինգրադի, Կիևի և Երևանի խոշոր գիտական կենտրոնների ասպիրանտներ: Ա.Քառյանը, Է.Հարոյանը, Ա.Թումանյանը, Վ.Ասատրյանը պաշտպանեցին թեկնածուական թեզեր և ստացան ֆ.մ.գ.թ. աստիճան:

1981 թվականից մինչև 1991 թվականը «Բարձրագույն մաթեմատիկայի» ամբիոնը ղեկավարել է ֆ.մ.գ.թ. դոցենտ Սամվել Ապրեսյանը: Այդ ժամանակ ամբիոնում հաշվողական տեխնիկա և ծրագրավորում առարկայի դասավանդման նպատակով աշխատանքի ընդունվեցին ֆ.մ.գ.թ. Արտիկ Պապոյանը, դոցենտ Ալեքսանդր Մեհրաբյանը և Արմեն Սիրադեղյանը, իսկ մաթեմատիկայի դասավանդման համար՝ Վալտեր Մանուկյանը: 1991 թվականից մինչև 1996 թվականը ամբիոնը ղեկավարել է ֆ.մ.գ.թ. դոցենտ Ամրաղ Քառյանը:

«Մետաղահատ հաստոցներ և գործիքներ» ամբիոնում գործում էր «Գրաֆիկայի և գծագրության» սեկցիան, որը 1983թ. դարձավ ինքնուրույն ամբիոն: Ամբիոնի վարիչ նշանակվեց տ.գ.թ. դոցենտ Իշխան Մարտիրոսյանը: Ամբիոնի կազմում էին փորձառու դասախոսներ Էմիլ Դավթյանը, Գրիգոր Ղասաբյանը, Նապոլեոն Գրիգորյանը և համատեղությամբ այլ աշխատողներ: 1985թ. ամբիոնի վարիչ է ընտրվում և մինչև 1995թ. ղեկավարում՝ տ.գ.թ. դոցենտ Դավիթ Ջաղացպանյանը:

Մասնաճյուղի համալսարանական կառույցի անցնելու կապակցությամբ 1995թ. օգոստոսին «Բարձրագույն մաթեմատիկայի» և «Գրաֆիկայի ու գծագրության» ամբիոնները միավորվեցին, որի հիմքի վրա  «Հիմնարար և ընդհանուր ճարտարագիտական պատրաստա-կանության դեպարտամենտ»-ի կազմում կազմավորվեց «Մաթեմատիկայի և գրաֆիկայի» սեկտոր: Սեկտորի կողմից դասավանդվել են մաթեմատիկա, ճարտարագիտական գրաֆիկա, տնտեսագիտական վիճակագրություն, քոմփյութերների կիրառություն և ծրագրավորում առարկաները:

1988թ. երկրաշարժը և նրան հաջորդած ճգնաժամային տարիները կործանարար ազդեցություն ունեցան նաև սեկտորի համար: Դադարեց գործել էլեկտրոնային հաշվիչ մեքենաների լաբորատորիան, որի վերականգնումը սկսվեց 1997թ.: Այդ գործում մեծ ներդրում ունեցավ ավագ դասախոս Հ. Խաչատրյանը: Այն կոչվեց քոմփյութերային լաբորատորիա և ընդգրկված էր սեկտորի կազմում: Սեկտորում աշխատել են դոցենտներ Ռ. Սոլոմոնյանը, Ս. Շահինյանը, Ա. Քառյանը, Է. Հարոյանը, Ա. Մեհրաբյանը, ավագ դասախոսներ Գ. Ղասաբյանը, Հ. Խաչատրյանը,  Ա. Սիրադեղյանը, ավագ լաբորանտներ  Հ. Մկրտչյանը, Ա. Ռամազյանը, լաբորանտներ Հ. Մամուլյանը, Ն.Սադաղյանը:

1996թ. սեկտորի վարիչ ընտրվեց տ.գ.թ. դոցենտ Դ. Ջաղացպանյանը և այն ղեկավարեց մինչև 2004թ.:

2004թ. սեկտորը վերակազմավորվեց «Մաթեմատիկայի և գրաֆիկայի» ամբիոնի, որի վարիչ  ընտրվեց  տ.գ.թ. դոցենտ Ամրաղ Քառյանը:

2005թ. մասնաճյուղի «Մաթեմատիկա և գրաֆիկա» ամբիոնի կազմում բացվեց «Ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա» մասնագիտությունը, որի շնորհիվ ամբիոնը դարձավ թողարկող ամբիոն և 2009թ. տվեց իր առաջին շրջանավարտները:

«Մաթեմատիկայի և գրաֆիկայի» ամբիոնը ՀԱՊՀ (Պոլիտեխնիկ) Վանաձորի մասնաճյուղի կարևոր ամբիոններից մեկն է: Ամբիոնն ապահովում է մաթեմատիկական և համակարգչային գիտելիքների հետ կապված մի շարք առարկաների դասավանդում համալսարանի ֆակուլտետների բոլոր մասնագիտացումների համար: Այն նաև հանդիսանում է թողարկող ամբիոն «Ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա» մասնագիտության համար: 1990-ական թվականներին իր գոյությունը դադարեցրած այս կարևոր և արդիական մասնագիտացումը վերածնվել է՝ ի շնորհիվ քաղաքում հայտնի մասնագետների, որոնք կազմում են ամբիոնի կորիզը: Արդեն 4-րդ տարին է, որ այս մասնագիտությամբ շրջանավարտները համալրում են հանրապետության և արտերկրի տեղեկատվական տեխնոլոգիաներով զբաղվող տարբեր ձեռնարկությունների աշխատողների շարքերը:

Ուսումնական գործընթացում լայնորեն օգտագործվում են ժամանակակից համակարգ-չային տեխնիկայով հագեցված երեք լաբորատորիաների և ինտերակտիվ գրատախտակով (Smartboard) կահավորված On-line լսարանի հնարավորությունները: 

«Մաթեմատիկայի և գրաֆիկայի» ամբիոնի դասախոսները չեն սահմանափակվում միայն լսարանային գործունեությամբ: Արդեն ավանդական դարձած գարնանային ուսանողական գիտական կոնֆերանսներում ամբիոնը ներկայանում է առանձին սեկցիայով, իսկ ամբիոնի դասախոսների կողմից ղեկավարած աշխատանքները արժանանում են   ամենաբարձր գնահատականների: Որպես կանոն, կոնֆերանսներում ներկայացված թեմաները, կիրառական և արդիական լինելով, շարունակություն են ստանում կուրսային և ավարտական աշխատանքներում:

2007 թվականից «Մաթեմատիկայի և գրաֆիկայի» ամբիոնը համալրեցին դասախոսներ Սերժիկ Ղազարյանը, Սամվել Արզումանյանը, Վահան Մամյանը, Վաղարշակ Եղիազարյանը:

Ինֆորմատիկայի ճյուղը ներկայացնող ամբիոնի դասախոսների քրտնաջան և տևական աշխատանքի շնորհիվ 2011 թվականին Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանի (Պոլիտեխնիկ) կողմից կազմակերպված ինֆորմատիկա առարկայի ուսանողական միջբուհական օլիմպիադայում մեր 3-րդ և 4-րդ կուրսերի ուսանողներից բաղկացած թիմն արժանացավ թիմային պատվոգրի: Սա աննախադեպ իրադարձություն էր մեր մասնաճյուղի համար: Ամբիոնը այս հաջողությունն ավանդույթ դարձնելու ակնկալիքներ ունի:

Մասնաճյուղի համար հաճելի իրադարձություն էր համագործակցությունը տեղեկա-տվական տեխնոլոգիաներում առաջատար «Ինսթիգեյթ» ձեռնարկության հետ: Այս ձեռնար-կության մասնագետները մեկ տարի շարունակ նեղ մասնագիտական դասընթացներ են վարում ինֆորմատիկայի գծով մասնագիտացող մեր ամբիոնի ուսանողների հետ, որի շնորհիվ այդ տարվա շրջանավարտներից մի քանի հոգի ընդունվել են աշխատանքի այդ կազմակերպությունում և այժմ արդեն իրենք են վարում վերոհիշյալ մասնագիտական դասընթացները:

2014 թվականից «Մաթեմատիկայի և գրաֆիկայի» ամբիոնի վարիչ նշանակվեց նույն ամբիոնի դասախոս, տ.գ.թ.դ. պրոֆեսոր, բազմաթիվ մասնագիտական ձեռնարկների հեղինակ Ռուբիկ Դալլաքյանը:

2016թ «Ինֆորմատիկա և համակարգչային տեխնիկա» մասնագիտությանը փոխարինեց նոր մասնագիտություն՝ «Ծրագրային ճարտարագիտություն», իսկ ամբիոնը համալրվեց նոր երիտասարդ կադրերով՝ ֆ.մ.գ.թ. Հայկուհի Մամիկոնյան, Անահիտ Կիրակոսյան, Սեյրան Ալավերդյան, Գայանե Սոխակյան, Մանուշ Արզումանյան:

2018 թվականից «Մաթեմատիկայի և գրաֆիկայի» ամբիոնը վերանվանվել է «Մաթեմատիկա և ծրագրային ճարտարագիտություն» ամբիոնի, որը մինչև 2023 թ. ղեկավարում էր ֆ.մ.գ.դ., պրոֆեսոր Ռ. Դալլաքյանը:: 

2019 թվականից լաբորատորիաների թիվը համալրվեց ևս մեկ նոր սերնդի համակարգիչներով և պրոյեկտորով հագեցած համակարգչային SMART լաբորատորիայով:

2022 թվականից Արա և Վալերի Չերչյանների միջոցներով ստեղծվեց ժամանակակից տեխնիկայով  հագեցած ինժեներական լաբորատորիա: 

2023 թվականից «Մաթեմատիկա և ծրագրային ճարտարագիտություն» ամբիոնի վարիչի պաշտոնակատար նշանակվեց նույն ամբիոնի դասախոս Ս.Ղազարյանը:

2024 թվականին մասնաճյուղում բացվեց «Համակարգչային ճարտարագիտություն» մասնագիտությունը, որի ուսուցման կազմակերպումը հանձնարարվեց «Մաթեմատիկա և ծրագրային ճարտարագիտություն» ամբիոնին: 

2025 թվականին լաբորատորիաների թիվը համալրեցին նոր ստեղծված ևս երկու ինժեներական լաբորատորիաներ, որոնք հագեցած են նորագույն համակարգչային տեխնիկայով, բարձրակարգ էլեկտրոնային գրատախտակներով:

Բոլոր լաբորատորիաները հաջողությամբ օգտագործվում են ամբիոնի երկու մասնագիտությունների դասախոսների և ուսանողների կողմից, որն օժանդակում է կրթության բարձր որակի ապահովմանը:  

2025 թվականին «Մաթեմատիկայի և ծրագրային ճարտարագիտության» ամբիոնը համալրեց երիտասարդ դասախոս, տ.գ.թ, Նարեկ Հովհաննիսյանը: 

Ամբիոնի  աշխատակիցների կողմից կատարվել են բազմաթիվ գիտական աշխատանք-ներ, որոնք հրատարակվել են ինչպես հանրապետական, այնպես է հանրապետությունից դուրս հրատարակվող հայտնի պարբերականներում: Ամբիոնի դասախոսները հեղինակել են նաև մի քանի տասնյակ մեթոդական աշխատանքներ:

Մաթեմատիկայի և ծրագրային ճարտարագիտության ամբիոնի դասախոսական կազմը կազմը

Հարոյան Էդիկ Պանդուխտի / ֆ.մ.գ.թ., Դոցենտ

Մամիկոնյան Հայկանուշ Արտյուշի / ֆ.մ.գ.թ., Դոցենտ

Սարուխանյան Լուսինե Գեորգիի

Հովհաննիսյան  Նարեկ Վարդանի