×

Արհեստակցական կազմակերպություն

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի արհեստակցական կազմակերպությունը աշխատակազմի՝ գործատուի և աշխատողների աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող և ազատ կամքի դրսևորմամբ աշխատողների միություն է` իրենց աշխատանքային, մասնագիտական, տնտեսական, սոցիալական իրավունքներն ու շահերը ներկայացնելու և աշխատանքային հարաբերություններում դրանք պաշտպանելու նպատակով:

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի արհեստակցական կազմակերպությունը գործում է Հայաստանի Հանրապետության հասարակական կազմակերպությունների մասին օրենքի, ՀՀ Աշխատանքային օրենսգրքի, ՀԱՊՀ կանոնադրության, ՀԱՊՀ արհեստակցական կազմակերպության կանոնադրության և կոլեկտիվ պայմանագրի հիման վրա: