×

ՍԱՐԳՍՅԱՆ ՄԻՔԱԵԼ ՍԵԴՐԱԿԻ

Ծնվել է 1948 թ. հուլիսի 5-ին ք. ՀՍՍՀ-ի ք.Կիրովականում ՀՍՍՀ-ի վաստակավոր ուսուցիչ  Սարգսյան Սեդրակ Միքայելի ընտանիքում:Մայրը ազգությամբ ռուս, ք. Մոսկվայից, որտեղ էլ ծնողները սովորել և գերազանց ավարտել են 1939 թ. Տիմիրյազևի անվան ԳԱ-ն: Ավարտել է ք. Կիրովականի թ.4 ռուսական դպրոցը 1966 թ., ընդունվել է ք. Երևանում Կ.Մարքսի անվան ԵրՊԻ ≪Քիմիական կիբերնետիկա≫ մասնագիտությամբ նորաստեղծ ակ. խումբը, որից հետո սովորել է ք. Մոսկվայում Տիմիրյազևի անվան  Գյուղ. Ակադէիայի ≪Գյուղատնտեսական արտադրության մեխանիզացիա≫ ֆակուլտետում, որն այդ ժամանակաշրջանում դարձել էր Վ.Պ.Գորյաչկինի անվան համանուն ինստիտուտ, տեղափոխվել է Կ.Մարքսի անվան ԵրՊԻ ք. Կիրովականի մասնաճյուղի մեխ. ֆակ-ը՝ ≪Մեքենաշինության տեխնոլոգիա, մետաղահատ հաստոցներ և գործիքներ≫ 0501  մասնագիտությամբ, որն  գերազանց ավարտել է  1972 թ.և 1972 թ. հունիսի 20-ից մինջև 1972թ. հոկտէբերի 2-ը աշխատել է  ք. Կիրովականի ≪Ավտոգենմաշ≫ գործարանում որպես ոչ ստանդարտային հանդերձանքի բյուրոյի փորձնական տեղամասի ավագ տեխնոլոգ:  1972 թ. հոկտէբերի 05-ից մինջև 1973 թ. մայիսի 30-ը աշխատել է Լերմոնտով գյուղի միջնակարգ դպրոցում որպես հանրահաշվի, երկրաչափության, ֆիզիկայի և գծագրության ուսուցիչ: Ծառայել է ԽՍՀՄ-ի բանակի սահմանապահ հրետանային զորքերում 1972 թ. հունիսի 02-ից 1973թ. հունիսի 20-ը, որից հետո աշխատել է 1974 թ. հունիսից մինջև 1996 թ. մայիսի 15-ը Կիրովականի ճշգրիտ հաստոցների գործարանում: Այդ ժամանակաշրջանում զբաղեցրել է հետևյալ պաշտոնները. գլխավոր տեխնոլոգի բաժնի տեխ. բյուրոյի տեխնոլոգ, ԳՏԲ-ի տեխնիկական նորմավորման բյուրոյի պետ, տեխնիկական նորմավորման, գործարանի տեխնիկական վերազինման և առաջատար տեխնոլոգիաների գծով գլխավոր տեխնոլոգի տեղակալ: Գործարանի ճկնաժամային իրավիճակի առաջացման պատճառով արձակուրդի ժամանակ 1994 թ. մեկնել է ՌԴ ք. Վոլգոգրադ, որտեղ աշխատել է ≪Վոլգոգրադնեֆտեգազստրոյ≫ կազմակերպության մետրոլոգիյի լաբորատորիայում  խողովակների եռակցման որակի ռենտգենյան ստուգման գծով ինժեների պաշտոնում: 1996 թ. մայիսից մինջև 2004 թ. ապրիլը զբաղեցրել է ք. Վանաձորի ՓԲԸ ≪Էլեկտրոն≫ կազմակերպության գլխավոր ինժեների պաշտոնը: 2006 -2007 թվականներին եղել է ք. Մոսկվայում գտնվող ≪Կլյոն≫ կազմակերպության  ԱՄՆ-ի արտադրության ԹԾԿ ավտոմատ գծերի ավագ օպերատոր-ծրագրավորող, որից հետո մինջև օրս աշխատոմ է ՀԱՊՀ-ի Վանաձորի մասնաճյուղի ՄՄ ամբիոնում որպես դասախոս:

Ճշգրիտ  հաստոցների գործարանում աշխատելու հետ մեկ տեղ 1977-1981 թ. սովորել է ք. Մոսկվայում գտնվող ԽՍՀՄ-ի Հաստոցաշինության և գործիքաշինության արդյունաբերության նախարարության ≪ВНИИинструмент≫ համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի նպատակային հեռակա ասպիրանտուրայում՝ ակադէիկոս Մ.Վ.Կասյանի և տ.գ.դ. Պ.Գ.Կացևի ղեկավարությամբ: 

Ճշգրիտ հաստոցների գործարանում աշխատելու ժամանակ ժամավճարային սկզբունքներով  համագործակցել է ԵրՊԻ Կիրովականի մասնաճյուղի ≪Մեքենաշինության տեխնոլոգիա≫ ամբիոնի հետ 1976-1993 թ-ին: Այդ ընթացքում դասավանդել է մի շարք առարկաներ, ղեկավարել է դիպլոմային նախագծեր, արտադրական և նախադիպլոմային պրակտիկաները ինչպես ք. Կիրովականում, այնպես ել ք.Մոսկվայում և ք. Մինսկում: Ունի մի շարք տպագրված աշխատանքներ, վերջինը՝ 2017 թ-ին: