ՄՈՍԻՆՅԱՆ ԳՈՀԱՐ
Գոհար Մոսինյանը ծնվել է 1990 թվականի ապրիլի 4-ին, քաղաք Վանաձորում։ 1997-2007 թվականներին սովորել է Շահումյանի միջնակարգ դպրոցում։ 2007 թվականին ավարտել է Վանաձորի Էդ․ Կզարթմյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցը։
2007 թվականին ընդունվել է Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտ` պատմաաշխարհագրական ֆակուլտետ։ 2011 թվականին գերազանցությամբ ավարտել է բակալավրիատը՝ «Պատմություն» մասնագիտությամբ։ Նույն թվականին ուսումը շարունակել է ՎՊՄԻ-ի մագիստրատուրայում։ 2013
թվականին ստացել է մանկավարժության մագիստրոսի աստիճան «Պատմություն» մասնագիտությամբ։
Մասնագիտական գործունեությունը սկսել է 2013 թվականին Շահումյանի միջնակարգ դպրոցում՝ որպես պատմության ուսուցիչ։ 2019-2021 թվականներին դասավանդել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Վանաձորի մասնաճյուղի քոլեջում։
2019 թվականից աշխատում ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի Հումանիտար առարկաների, ընդհանուր տնտեսագիտության և մարմնակրթության ամբիոնում` որպես դասախոս։ 2021 թվականից աշխատում է ՀԱՊՀ Վանաձորի ավագ դպրոցում ներքին համատեղությամբ։ Անցել է մասնագիտական վերապատրաստում, հաջողությամբ
հաղթահարել ուսուցիչների կամավոր ատեստացիան։