ՄԻՔԱՅԵԼ ԹՈՎՄԱՍԻ ՆԱՋԱՐՅԱՆ
ՈւՄԲ վարիչ, Տեխնիկական գիտությունների
թեկնածու, դոցենտ
1960-1966 թվականներին աշխատել է Կիրովական «Ավտոմատիկա» ԻԿԲ-ում, այնուհետև «Ավտոմատիկա» ԳՀԻ-ում որպես առաջատար ճարտարագետ:
Բուհում դասավանդում է 1966 թվականից:
1980- 1990 թ.թ. ԵրՊԻ Կիրովականի մասնաճյուղի «Մեխանիկա-մեքենաշինական» ֆակուլտետի դեկան, 1992թ. «Մետաղահատ հաստոցներ և գործիքներ» ամբիոնի վարիչ (համատեղությամբ), 1990-1995թ.թ. ԵրՊԻ Կիրովականի մասնաճյուղի (ՀԱՊՀ Պոլիտեխնիկ Վանաձորի մասնաճյուղ) ուսումնական աշխատանքների գծով փոխտնօրեն 1995 թվականից ուսումնամեթոդական բաժնի վարիչ:1983-87թ.թ. ընտրվել է «Ավտոմատիկա» ԻԿԲ-ի գիտատեխնիկական խորհրդի անդամ, իսկ1982-87 թ.թ. Կիրովականի քաղկոմին կից Մեքենաշինության բյուրոյի պատասխանատու քարտուղար:
Գիտական և ուսումնամեթոդական բազմաթիվ աշխատությունների, այդ թվում՝ բուհերի համար ՀՀ Կ ևԳ նախարարության կողմից հաստատված «Մետաղահատ գործիքներ» (2007թ., ՀՊՃՀ 1-ին մրցանակ) դասագրքի և «Մետաղահատ հաստոցներ և գործիքներ» ուսումնական ձեռնարկի (2009թ.), « Методы планирования факторных экспериментов при решении опытно-экспериментальных задач» (2009թ.) և «Մետաղների կտրման հիմունքներ և կտրող գործիքներ» (2017թ.) մենագրությունների, մի շարք ուսումնամեթոդական ձեռնարկների, ինչպես նաև 4 հեղինակային վկայականների հեղինակ: 2019 թվականին հրատարակել է «Տեխնոլոգիական մեքենաներ և սարքավորումներ, Մետաղների կտրում և կտրող գործիքներ» ուսումնամեթոդական ձեռնարկը, որը նախատեսված է առարկաների դասավանդման մեթոդաբանությանը: Բարձրագույն կրթական ոլորտում ուսուցման ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման նպատակով հեղինակի կողմից մշակվել են էլեկտրոնային քեյս-փաթեթներ՝ «Կտրող գործիքներ» (2007թ.), «Մետաղահատ հաստոցներ և գործիքներ» (2009թ.), «Տեխնոլոգիական մեքենաներ և սարքավորումներ» (2019թ.), «Մետաղների կտրում և կտրող գործիքներ» (2019թ.), «Դասախոսությունների տեսաձայնագրություններ» (2021թ.), (https://polytech.am/onlinelecturs/eldas1/, https://polytech.am/onlinelecturs/eldas2/), հեղինակի Էլեկտրոնային նյութեր՝ https//mikayelnajaryan.com ѳëó»áí Web կայքը:
Ուսուցման ինտերակտիվ մեթոդների ներդրմանը նվիրված զեկուցումներ գիտաժողովներում, այդ թվում`
Ուսուցման ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը բարձրագույն կրթության ոլորտում, Երևան, 2020թ. ՀԱՊՀ(Պոլիտեխնիկ) Լրաբեր, Գիտական հոդվածների ժողովածու, Երևան 2020թ.:
Внедрение современных технологий обучения в Национальном политехническом университете Армении, Печатный, 26 марта 2021 г. Новые технологии высшей школы Наука, техника, педагогика, Материалы Всероссийской научно-практической конференции «Наука – Общество – Технологии – 2021» (Россия, Москва, 26 марта 2021 года).
Դասավանդման արդի տեխնոլոգիաների կիրառումը և ուսանողի անհատական աշխատանքի կազմակերպման խնդիրները: Տպագրված,Երևան, 2022թ. ՀԱՊՀ(Պոլիտեխնիկ) Լրաբեր, Գիտական հոդվածների ժողովածու, Երևան 2022թ․:
Организация командной работы студентов как эффективный способ обучения.Печатный ,20-27 февраля 2023г.Новые технологии высшей школы Наука, техника, педагогика. Материалы Всероссийской научно-практической конференции «Наука – Общество – Технологии – 2023» (Россия, Москва, 26 марта 2023 года).
Совершенствование методики преподование инженерной дисциплины с применением современных технологий обучения.Печатный ,14 марта 2024г.Инженерное образование в цифровом овществе. Материалы научно-методической конференции. (Республика Белорусь, Минск, 14 марта 2024 года).
Ճարտարագիտական առարկաների դասավանդման մեթոդաբանության կատարելագործումը ուսուցման ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ: Տպագրված,Երևան, 2025թ. ՀԱՊՀ(Պոլիտեխնիկ) Լրաբեր, Գիտական հոդվածների ժողովածու, Երևան 2025թ․:
Մասնակցությունը կրթական բարեփոխումներին նվիրված միջոցառումներին
Tempus-ի 15-ամյակին նվիրված (30 նոյեմբեր, 2010, ԵՊՀ) և այլ նախագծերի խորհրդաժողովներին, սեմինարներին (ՀՊՃՀ, ՎՊՄԻ, 2009-2010), ՈԱԱԿ-ի կողմից կազմակերպված փորձագետների վերապատրաստման դասընթացներին, 2013-2014թթ., մասնակցություն ՈԱԱԿ-ի վերապատրաստման եռափուլ դասընթացներին, 2016թ. մարտ-ապրիլ: ՈԱԱԿ-ի հավաստագիր 2016թ.:
Պարգևներ
Կրթության բնագավառում մատուցած ծառայությունների և անբասիր աշխատանքի համար ՀՀ Կ և Գ նախարարության կողմից արժանացել է՝ պատվոգրերի (2003թ., 2018թ.) վաստակագրի (1999թ.), շնորհակալագրի (2008թ.):
ՀՊՃՀ(Պոլիտեխնիկ) 80-ամյակի հոբելյանի կապակցությամբ վաստակագրի (2013թ.) :
ՀՊՃՀ Վանաձորի մասնաճյուղի հիմնադրման 50-ամյակի հոբելյանի կապակցությամբ ՀՊՃՀ բարձրագույն պարգևի՝ Ոսկե հուշամեդալի (2009թ):
«ՀՊՃՀ Լավագույն դասագիրք» անվանակարգում հայտարարված մրցույթի հաղթող՝ առաջին կարգի մրցանակ (2007թ):
ՀԱՊՀ 2020/2021 ուստարվա «Դասավանդման արդի տեխնոլոգիաներ կիրառող լավագույն դասախոս» համալսարանական մրցույթի հաղթող՝ առաջին կարգի մրցանակ (2021թ.):
Էլ. հասցե mnajaryan@yandex.ru
Հեռ. 077-30-53-94