×

ՄԵԽԱՆԻԿԱՅԻ  ԵՎ  ՖԻԶԻԿԱՅԻ ԱՄԲԻՈՆ

Գործել սկսել է 1995թ. սեպտեմբերից «Մե­խա­նի­կա­յի, ֆիզիկայի և քիմիայի» սեկտորի կազմում, որտեղ մի­ա­վորվել էին ինչպես նախկին «Մեխանիկայի», այնպես էլ «Քիմիայի և քիմիական տեխ­նո­լո­գի­ա­նե­րի» ամբիոններում դասավանդող առարկաները: Առ 1997թ. սեպտեմբեր այն գլխավորել է ք.գ.թ., դոցենտ Սեր­գեյ Ղազարյանը:

1997թ. սեպտեմբերից առանձնացվել են քիմիական տեխ­նոլոգիաներին վերաբերող առարկաները և մի­ա­վորվել առանձին մասնագիտական սեկտորի կազ­մում:

Նույն ժամանակվանից սկսել է գործել նաև «Մե­խա­­նիկայի և ֆիզիկայի» ինքնուրույն սեկտորը, որի վա­րի­չի պարտականությունը համատեղության կար­­­գով կատարել է մասնաճյուղի փոխտնօրեն, հիմ­­նարար և ընդհանուր ճարտարագիտական պատ­­­րաստականության դեպարտամենտի վարիչ Ար­մեն Խառատյանը, իսկ 1998թ. նոյեմբերից այն գլխավորել է տ.գ.թ., դոցենտ Մարտունի Գրի­գոր­յա­նը: 2004թ. սեպտեմբերից ամ­բի­ո­նի վարիչ է ընտրվել ֆի­զի­կա­մաթեմատիկական գի­տութ­­յունների թեկ­նա­ծու, դո­ցենտ Ռուբիկ Թումանյանը: Ամբիոնն ապա­հո­վում է մաս­­նա­ճյուղի ընդ­հա­նուր ճար­­տա­­­րա­գի­տա­կան առար­­կա­­նե­րի դա­սա­վան­դու­մը, այդ թվում՝ ֆի­զիկա, հիդ­­րավ­­լիկա, ջեր­մա­տեխ­նի­կա, մե­­քե­նա­նե­րի և մե­խա­նիզմ­­նե­րի տե­սութ­յուն, տե­սա­կան մե­խա­­նի­կա, կի­րա­ռա­կան մե­­խա­նի­կա, նյութերի դի­մադ­րութ­յուն: Ամբիոնում աշխատել են տ.գ.թ., դոցենտներ Ար­մեն Խառատյանը, Մարտունի Գրիգորյանը, ֆի­զի­կա­մաթեմատիկական գիտությունների թեկնածու, դո­ցենտ Ռուբիկ Թումանյանը, դասախոսներ Ար­տակ Ղոչիկյանը, Սասնիկ Խանզադյանը, Մկրտիչ Աշչ­յանը, Մա­րինե Մանուկյանը, Գայանե Հակոբյանը, լաբորատորիաների վա­րիչ Կարլեն Ծատուրյանը: Նրանք հեղինակ են բազ­մա­թիվ գիտական հոդվածների, մի շարք ու­սում­նա­մե­թո­դական աշխատանքների, հանդես են եկել մի­ջազ­գա­յին հանրապետական գիտաժողովներում, մաս­նա­­ճյուղի գիտատեսական կոնֆերանսներում: