ԿԻՐԱՌԱԿԱՆ ՖԻԶԻԿԱ ԵՎ ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱԿԱՆ ԳՐԱՖԻԿԱ ԱՄԲԻՈՆ
ՔԱՌՅԱՆ ԳԵՎՈՐԳ ԳԱՌՆԻԿԻ
Գառնիկի Քառյանը ծնվել է 1990թ. նոյեմբերի 26-ին Կիրովականում։ Սովորել է ՌԴ Կամեն-նա-Օբի քաղաքի թիվ 4 լիցեյում (1998-2009թթ․), ավարտել է արծաթե մեդալով: 2009-2014թթ. ուսանել է ՌԴ Նովոսիբիրսկ քաղաքի Սիբիրյան պետական տրանսպորտային համալսարանի «Կամուրջներ և թունելներ» ֆակուլտետը, ամբիոն «Գեոտեխնիկա, թունելներ և մետրոպոլիտեն»։ Համալսարանն ավարտել է գերազանց, կարմիր դիպլոմով, ստանալով տրանսպորտային ինժեներ մասնագետի որակավորում։
Դեռ վաղ ուսանողական տարիներից հետաքրքրված է եղել գիտությամբ, 2-րդ կուրսից աշխատել է գիտահետազոտական լաբորատորիայում («Գեոտեխնիկա, թունել և մետրոպոլիտեն»):
Լինելով ուսանող, աշխատել է լաբորատորիայում, զբաղվել է ստորգետնյա շինարարության գիտատեխնիկական ուղեկցմամբ։
Գևորգ Քառյանը հաղթող է ճանաչվել դիպլոմային պրոյեկտների օլիմպիադայում, գրավելով առաջին տեղը, շնորհվել է I աստիճանի դիպլոմ (թեմա «Թունելային տրանսպորտային համալիր կրիոլիտոզոնայում»):
Համալսարանն ավարտելուց հետո շարունակել է աշխատել Համալսարանի գիտատեխնիկական լաբորատորիայում։ Պրոֆեսոր Կ․Վ․ Կորոլյովի ղեկավարությամբ Գևորգ Քառյանը ստացել է «խիստ ստատիկ» խնդրի նոր լուծում՝ մրցահիմքի բեռնատարության մասին, հաշվի առնելով առկա ստորգետնյա շինությունները։ Այս գիտական աշխատանքը Գևորգ Քառյանը ներկայացրել է մի շարք գիտաժողովներում, այդ թվում Մոսկվայի պետական շինարարական համալսարանում (2017 թիվ) և արժանացել է բարձր գնահատականի։
2012-2021թթ. աշխատել է որպես ինժեներ-գեոտեխնիկ, կատարելով բարդ գեոտեխնիկական հաշվարկներ տարբեր օբյեկտների համար:
2022 թվականից աշխատում է որպես փորձագետ-գեոտեխնիկ, համագործակցում է տարբեր ընկերությունների հետ, այդ թվում` Ալթայի շրջանի պետական էքսպերտիզայում։
2025 թվականից աշխատում է ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղում` որպես դասախոս։
Տիրապետում է ռուսերենին (գերազանց), անգլերենին (միջին), հայերենին (սկսնակ)։
Էլ․ հասցե՝ k.00741@yandex.ru
Հեռ․՝ 098-62-19-79