Պետրոս Մելքոնյանի անվան Վանաձորի մասնաճյուղ

Ժամանակակից լաբորատոր բազա

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի լաբորատոր պայմանները թույլ են տալիս ուսանողներին՝ կատարել արդյունավետ հետազոտություններ
Մանրամասն 

Հարուստ պատմություն

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը հիմնադրվել է 1959թ. և մինչ այժմ տվել է շուրջ 9000 շրջանավարտ
Մանրամասն 

Միջազգային ծրագրեր

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը եվրոպական համալսարանների ցանցի անդամ է և ունի բազմաթիվ համագործակից բուհեր ամբողջ աշխարհում
Մանրամասն 
Վերջին նորություններ

IMG_6293Արմեն Խառատյանը ծնվել է 1959թ. մտավորականի ընտանիքում: Ոսկե մեդալով 1975 թվականին ավարտել է Կիրովականի թիվ 15 անգլերեն թեքումով դպրոցը: Նույն տարին ընդունվել, իսկ 1980 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է ԵրՊԻ ի Կիրովականի մասնաճյուղի մեխանիկա-մեքենաշինական ֆակուլտետը: Ինստիտուտում եղել է լենինյան թոշակառու, ակտիվորեն մասնակցել է մասնաճյուղի ՈՒԳԸ-ի աշխատանքներին, բազմիցս ելույթ է ունեցել կոնֆերանսներում, գրավել մրցանակային տեղեր բուհական, հանրապետական և միութենական փուլերում, տպագրվել է գիտական ժողովածուում: Արմեն Խառատյանը հեղինակ է մոտ 50 գիտամեթոդական աշխատանքների և ձեռնարկների, այդ թվում 9 գյուտերի, 15-ից ավել աշխատանքներ տպագրել են արտերկրում: Տեխնիկական գիտությունների թեկնածու է, դոցենտ:Հետազոտությունները նվիրված են նվազագույն թվով շարժաբերերով վերակոնֆիգուրացվող մանիպուլյատորների /ձեռնանմանակների/ նոր սխեմաների ստեղծմանը, նախագծմանը, հետազոտմանը: 2009թ. հունիսին Լոնդոնի Թագավորական քոլեջում միջազգային գիտական կոնֆերանսում լսվեց նրա ելույթը և տպագրվեց հոդվածը մանիպուլյատորների վերաբերյալ, որը նախապես անցել էր տարբեր բնագավառների մասնագետների անանուն և անկախ փորձաքննությունը և հավանության է արժանացել:
Իր աշխատանքային գործունեությունը Ա. Խառատյանը սկսել է ասիստենտից, պատվով անցել է աշխատանքային կարիերայի բոլոր աստիճանները մասնաճյուղում. դոցենտ, ամբիոնի վարիչ, դեպարտամենտի վարիչ, փոխտնօրեն, տնօրեն: Նա ակտիվորեն մասնակցել է նաև Եվրոպական համագործակցության մի շարք ծրագրերին, գիտակրթական փորձառություն է անցել Բրյունելի Արևմտյան Լոնդոնի և Բելֆաստի Թագուհու համալսարաններում /1996թ./, Աթենքի տեխնիկական համալսարանում, Մարսելի բարձրագույն ինժեներական դպրոցում /2000թ./, Շվեդիայի Լունդի և Ստոկհոլմի թագավորական համալսարաններում /2001թ./, Գերմանիայի Կոբլենց-Լանդաուի համալսարանում (2011,2012,2013թթ.), Իտալիայի Հռոմի Լինկ-կամպուս համալսարանում (2012թ.), Լեհաստանի Լյուբլինի համալսարանում (2013թ.), Նիդեռլանդների Ռոտերդամի և Ուտրեխտի համալսարաններում (2013-2014թթ.):
Երկարամյա ամբասիր աշխատանքի համար արժանացել է Լոռու մարզպետի շնորհակալագրերի (2003, 2005թթ.), բազմամյա արգասաբեր գործունեության համար արժանացել է ՀՀ Կ և Գ նախարարության Վաստակագրի (1999թ.) և ՀՀ Կ և Գ նախարարության Պատվոգրերի (2003թ, 2008թ., 2009թ.): ՀՀԿ 20-ամյակի կապակցությամբ և կուսակցական ակտիվ գործունեության համար 2010թ. ՀՀԿ նախագահ Ս.Սարգսյանի կողմից արժանացել է պատվոգրի:
Ամուսնացած է, ունի երկու զավակ: