Պետրոս Մելքոնյանի անվան Վանաձորի մասնաճյուղ

Ժամանակակից լաբորատոր բազա

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի լաբորատոր պայմանները թույլ են տալիս ուսանողներին՝ կատարել արդյունավետ հետազոտություններ
Մանրամասն 

Հարուստ պատմություն

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը հիմնադրվել է 1959թ. և մինչ այժմ տվել է շուրջ 9000 շրջանավարտ
Մանրամասն 

Միջազգային ծրագրեր

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը եվրոպական համալսարանների ցանցի անդամ է և ունի բազմաթիվ համագործակից բուհեր ամբողջ աշխարհում
Մանրամասն 
Վերջին նորություններ

2011թ. դեկտեմբերին ”Էլեկտրամատակարարում” ամ­բի­ոնը միացվել է ”Մեխանիկա և ֆիզիկայի” ամ­բի­ոնին և 2012թ. հունվարից ”Մեխանիկա և ֆի­զի­կա­յի” ամբիոնը վերանվանվել է ”Կիրառական ֆի­զի­­կա­յի”:

Ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշ­տո­նա­կա­տար է նշանակվել ֆ.մ.գ.թ., դոցենտ Ռուբիկ Թու­ման­­­յանը:

2012թ. ապրիլին մրցույթով ամբիոնի վա­րիչ է ընտրվել Ռուբիկ Թումանյանը:

Նորաստեղծամբիոնումավելացան ”Էլեկ­տրա­է­ներ­­­գետիկա” մասնագիտության գծով առար­կա­նե­րը:

”Կիրառական ֆիզիկա” ամբիոնը բակալավրի ծրագ­­­րով շրջանավարտներ է տալիս ”Էլեկ­տրա­է­ներ­գե­տիկա” մասնագիտության գծով, որոնք կարող են աշ­խատել գործընկեր կազմակերպություններում` ”Բարձ­րավոլտ էլեկտրականցանցեր” ՓԲԸ ”Հյու­սի­սա­յին” մասնաճյուղում, ”Հայաստանի էլեկտրականցան­ցեր” ՓԲԸ ”Դեբեդ” մասնաճյուղում, որտեղ և անց են կացնում իրենց արտադրական և նա­խա­ավար­տական պրակտիկաները:

”Կիրառական ֆիզիկա” ամբիոնում աշ­խատում են տ.գ.թ., դոցենտ, մասնաճյուղի տնօրեն Ար­մեն Խա­ռատ­յանը, ֆ.մ.գ.թ., դոցենտ Ռուբիկ Թու­ման­յանը, տ.գ.թ. Մարտունի Գրիգորյանը, ավագ դա­սախոսներ Սաս­նիկ Խանզադյանը, Սամվել Մար­կոս­յանը, Ջոն Նա­սիբյանը, Ժոզեֆ Կարայանը, լա­բո­րա­տորիաների վարիչ Կարլեն Ծատուրյանը, ավագ լա­բո­րան­տու­հի­ներ Մարինե Մանուկյանը, Բա­վա­կան Իշխանյանը:

Ներկայումս ամբիոնի առաքելություննէ.

1. Բարձորակ դասապրոցեսի կազմակերպում ամ­բի­ոնին պատկանող բոլոր առարկաների գծով.

2. Ուսուցման որակը բարձրացնողգի­տա­մե­թո­դա­կան աշխատանքների ստեղծում;

3. Կայուն գիտելիքներով շրջանավարտների թո­ղար­կում ”Էլեկտրաէներգետիկա” մաս­նա­գի­տութ­յան գծով:

Ամբիոնումգործում են նյութերի դիմադրության, ֆիզիկայի, կիրառական մեխանիկայի, էլեկ­տրա­տեխ­նի­կայի, մեքենաների և մեխանիզմների տե­սութ­յան լաբորիատորիաները:

Ամբիոնում հետազոտություններ են կատարվում ”Մի­նիմալ թվով շարժաբերներով տարածական մա­նի­պուլյացիոն մեխանիզմների ստեղծում և հե­տա­զո­տում”, ”Բարակ մարմինների ներթափանցումը տար­­­բեր միջավայրերում”, ”Առաձգական անվերջ սա­լի և օղակաձև վերդրակների միջև կոն­տակ­տա­յին փոխազդեցության հետազոտում” թեմաներով: