Տնօրեն
ԼՈՒՍԻՆԵ ՎԱՐՈՒԺԱՆԻ ՍԱՐԳՍՅԱՆ

Ծնվել է 1987 թվականի օգոստոսի 11 -ին Վանաձոր քաղաքում: 1994-2004 թթ. սովորել է Վանաձորի Խ. Աբովյանի անվան թիվ 9 միջնակարգ դպրոցում: Դպրոցն ավարտելուց հետո 2005 թվականին ընդունվել է ՎՊՄԻ-ի ֆիզմաթ ֆակուլտետի ֆիզիկայի բաժինը, որը 2009 թվականին ավարտել է՝ ստանալով «Ֆիզիկա» մասնագիտությամբ բակալավրի որակավորում: Նույն թվականին ընդունվել է ՎՊՄԻ-ի մագիստրատուրայի 1-ին կուրս, որը 2011 թվականին ավարտել է գերազանցության դիպլոմով՝ ստանալով «Ֆիզիկա» մասնագիտությամբ մագիստրոսի որակավորում:
2011 թվականից աշխատանքի է անցել Լոռու մարզի Գեղասարի միջնակարգ դպրոցում, որպես ֆիզիկայի ուսուցչուհի: 2014 թվականին ազատվել է աշխատանքից սեփական դիմումի համաձայն:2014 թվականի սեպտեմբերի 1-ից մինչ օրս աշխատում է ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցում, որպես ֆիզիկայի ուսուցչուհի: 2014 թվականից հանդիսանում է նաև դպրոցի բնագիտամաթեմատիկական մեթոդական միավորման նախագահ: 2015 թվականի դեկտեմբերի 19-ին ընտրվել է ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի Արհեստակցական կազմակերպության նախագահ, ղեկավարել մինչև 2019թվականը: 2019 թվականին մասնակցել է Հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի վերապատրաստման դասընթացին և ստացել է Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի Հավաստագիր: 2019 թվականի հոկտեմբերի 17-ից ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցի տնօրենն է: