×

Հունիսի 3-ին ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցում հնչեց ավարտական վերջին զանգը: Այս տարի ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցը ավարտում է 67 աշակերտ:

Միջոցառումը լեցուն էր տոնական համերգով, ողջույնի խոսքերով, ուրախության ու հուզմունքի զգացումներով և ուսուցիչներին նվիրված գեղեցիկ ելույթներով։

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի տնօրեն պարոն Խառատյանը շնորհավորեց շրջանավարտներին և նշեց, որ մեծ ձեռքբերում է սովորել և կրթություն ստանալ այս գեղեցիկ ինժեներական միջավայրում, որտեղ  կերտվում է ինժեների կարիերայի լավագույն ուղին։ Հատուկ շնորհակալություն հայտնեց ուսուցիչներին՝ կարևորագույն արժեքներ փոխանցելու համար: Ուրախությամբ նշվեց նաև, որ աշակերտների մեծ մասը ուսումը շարունակելու է պոլիտեխնիկական համալսարանում: 

Ավագ դպրոցի տնօրեն Լուսինե Սարգսյանը աշակերտներին ու ծնողներին շնորհավորեց այս կարևոր օրվա առիթով՝ նշելով, որ ավագ դպրոցը մեծ դեր ունի աշակերտների ոչ միայն կրթության, այլ նաև նրանց դաստիարակության հարցում: Շնորհավորանքներին միացավ նաև ավագ դպրոցի փոխտնօրեն Հասմիկ Հովհաննիսյանը։

 

 

Տոնական այս օրը հրավիրված էին գործընկեր կազմակերպություններ՝  Արխիդաչ և Արդեսկ ընկերությունների փոխտնօրեն Անի Ասատրյանը, Դը Գուրուս ընկերության Վանաձորի մասնաճյուղի ղեկավար Հերմինե Հովսեփյանը, Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի ծրագրերի ղեկավար Աննա Հովհաննիսյանը, բազում հյուրեր և ծնողներ, ովքեր համախմբվել էին կարևորելու այս գեղեցիկ տոնակատարությունը՝ իրենց ջերմ բարեմաղթանքներով։

Շնորհավորում ենք բոլորիդ և մաղթում բարի երթ։