×

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղում կազմակերպվեց հանդիպում Հայաստանի մանուկներ հիմնադրամ (COAF) բարեգործական կազմակերպության հետ

14958999_10157694948080076_555146308_oՀաշվի առնելով մասնագիտական աջակցության և վերապատրաստման սահմանափակ հնարավորությունները գյուղական համայնքներում՝ (COAF) բարեգործական կազմակերպությունը շրջայցեր է կազմակերպում Հայաստանում գործող լավագույն կրթական հաստատություններում: Այս անգամ  (COAF)-ը հյուրընկալվել էր ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղ, որտեղ աշակերտները հանդիպում ունեցան Մասնաճյուղի ներկայացուցիչների հետ:  Աշակերտներն այցելեցին ճարտարագիտական լաբորատորիաներ, շրջեցին տեխնիկապես գերհագեցած լաբորատորիաներով, ծանոթացան սարքավորումներին, փորձարկումներին: Աշակերտները նաև ընդհանուր տեղեկություններ ստացան ռոբոտների վերաբերյալ, այնուհետև ծանոթացան ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցի աշակերտների պատրաստած ռոբոտի հետ և դրա գործառույթներին: Նրանք տեղեկացան հեռակառավարման սկզբունքով էլեկտրոնային կապի մասին մայր համալսարանի հետ, որը հնարավորություն է ստեղծում կազմակերպել տեսակոնֆերանսներ ՀԱՊՀ-ի մասնաճյուղերի և կենտրոնական կրթահամալիրի միջև, տեղեկացան բուհի միջազգային կապերին, գործընկեր կազմակերպությունների հետ համագործակցությանը, զեղչային համակարգին և այլ մանրամասներին:

Պոլիտեխնիկը մշտապես պատրաստ է հյուրընկալելու աշակերտների, ովքեր մտադիր են մեծ հեռնակրներով ապագա ունենալ, զբաղվել տեխնոլոգիական նորաստեղծությամբ՝ սովորելով և ավարտելով Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը:

 

14971452_10157694949610076_1337666300_o   14959059_10157694948900076_89037310_o

20161104_134555 20161104_131339

 

Previous post

Համաձայնագիր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի միջև

Next post

“Եթե ես լինեի դպրոցի ավարտական դասարանում, մեծ հաճույքով բարձրագույն կրթություն կստանայի Պոլիտեխնիկական Համալսարանի Վանաձորի մասնաճյուղում ” — Էդիկ Հովսեփյան