×

Հանդիպում (COAF) բարեգործական կազմակերպության հետ

DSC_1107ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը հանդիպում ունեցավ Հայաստանի մանուկներ հիմնադրամ (COAF) բարեգործական կազմակերպության հետ, որի նպատակն է բարձրացնել գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով: Հաշվի առնելով մասնագիտական աջակցության և վերապատրաստման սահմանափակ հնարավորությունները գյուղական համայնքներում՝ (COAF) բարեգործական կազմակերպությունը շրջայցեր է կազմակերպում Հայաստանում գործող լավագույն կրթական հաստատություններում: Այս անգամ  (COAF)-ը հյուրընկալվել էր ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղ, որտեղ աշակերտների հետ հանդիպում ունեցան մասնաճյուղի տնօրեն Արմեն Խառատյանը, արտաքին կապերի բաժնի համակրգող Տաթևիկ Մարգարյանը, ընդունելության քննությունների պատասխանատու քարտուղար Աշոտ Գյուրջինյանը: Աշակերտներն այցելեցին ճարտարագիտական լաբորատորիաներ, շրջեցին տեխնիկապես գերհագեցած լաբորատորիաներով, ծանոթացան սարքավորումներին, փորձարկումներին: DSC_1072Աշակերտները ռոբոտաշինության լաբորատորիայում նախ ընդհանուր տեղեկություններ ստացան ռոբոտների վերաբերյալ, այնուհետև ծանոթացան ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցի աշակերտների պատրաստած ռոբոտի հետ և դրա գործառույթներին: Նրանք տեղեկացան հեռակառավարման սկզբունքով էլեկտրոնային կապի մասին մայր համալսարանի հետ, որը հնարավորություն է ստեղծում կազմակերպել տեսակոնֆերանսներ ՀԱՊՀ-ի մասնաճյուղերի և կենտրոնական կրթահամալիրների միջև: Վերջում կնքվեց համաձայնագիր, որն ավելի ամրապնդեց երկու կողմերի համագործակցությունը:

DSC_1102 DSC_1100

DSC_1098 DSC_1079

DSC_1066