×

Հայոց բանակին նվիրված միջոցառում՝ ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղում

banak1  Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցի սաները հունվարի քսանինին շարունակեցին նշել բանակի կազմավորման քսաներեքերորդ տարելիցը:

Հայրենիք, հայրենասիրություն… սրանք արժեքներ ու գաղափարներ են, որոնք գոյություն ունեն յուրաքանչյուր անհատի մոտ, մեր դպրոցում նույնպես կարևորվում է ռազմահայրենասիրական դաս­տիարակությունը: Միջոցառումն սկսվեց ՀՀ-ի պետական հիմնով, ներկայացվեցին ազգա­յին պարեր, երգեր, բեմադրուրյուններ: Հատուկ հյուրերի ցանկում էին համալսարանի հետ համագործակցող զինված ուժերի ներկայացուցիչներ՝ N զորամասի հրամանատարի տեղակալ՝ Արա Եսայանը, վաշտի հրամանատարներ՝ Վահրամ Վիրաբյանը և Ռոման Օհանյանը: Նրանք ողջունեցին աշակերտներին, նշեցին, որ նմանատիպ միջոցառումներն են բերրի հող ստեղծում հայրենասիրական սերմեր աճեցնելու համար: Ի հավաստումն արդյունավետ համագործակցության՝ ՀԱՊՀ  Վանաձորի մասնաճյուղի տնօրեն Արմեն Խառատյանը շնորհակալագրեր հանձնեց զինվորական հյուրերին: Արա Եսայանը նշեց, որ կրթական հաստատությունների հետ իրենց համագործակցությունը կլինի շարունակական: Նա պատվոգրերով պարգևատրեց ավագ դպրոցի տնօրեն՝ Արմեն Սիրադեղյանին և կազմակերպիչ՝ Մարթա Գալստյանին:

banak

banak3