×

Համագործակցություն “Ապոլլոն Լաբ” ընկերության հետ

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը համագործակցության պայմանագիր է կնքել “Ապոլլոն Լաբ” ընկերության հետ, որը մասնագիտացած է կայքերի նախագծման, ստեղծման և դիզայնի մշակման մեջ։ Հիմնական գործունեությունը խոշոր առցանց խանութների և պորտալների զարգացումն է:

Ընկերության նպատակը աշխատանքի բարձր արդյունավետությունն է, ինչպես նաև աջակցել պատվիրատուներին՝ առաջատար տեխնոլոգիաների միջոցով՝ մշտապես առաջարկելով ժամանակի լավագույն լուծումները:

Համաձայն բուհի և ընկերության համագործակցության՝ “Ծրագրային ճարտարագիտություն” մասնագիտության ուսանողները հնարավորություն կունենան պրակտիկան իրականացնել Ապոլոն Լաբում, իսկ լավագույն ուսանողները հետագայում կտեղավորվեն աշխատանքի։