×

Խոսակցական անգլերենի դասընթացներ

Ուրախ ենք տեղեկացնել, որ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղում վերսկսվում են խոսակցական անգլերենի դասընթացները։

Խաղաղության կորպուսի երկու կամավորներ՝ լեզվակիրներ Նիկոլայը և Էմիլին, հանդիպել են Մասնաճյուղի տնօրեն տ․գ․թ․, դոցենտ Արմեն Խառատյանի և արտաքին կապերի համակարգող Տաթևիկ Մարգարյանի հետ՝ քննարկելու հետագա համագործակցության հնարավորությունները։

Նիկոլայը Լոս Անջելեսից է և ավարտել է Բերքլի համալսարանի  սոցիոլոգիայի բաժինը։ Էմիլին Բոստոնից է և ավարտել է Բենթլի համալսարանի ակտուարական գիտություն և տվյալների վերլուծություն բաժինը։

Խաղաղության կորպուսի լեզվակիր կամավորները պատրաստակամ են իրենց գիտելիքներով և փորձով կիսվելու մեր ուսանողների հետ։

Խոսակցական անգլերենի դասընթացը նպատակաուղղված է բարձրացնելու ուսանողների անգլերենի իմացության մակարդակը, զարգացնելու հաղորդակցման հմտությունները և խթանելու միջազգային ծրագրերին ակտիվ մասնակցությունը։