«Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության ներկայացուցիչների հանդիպումը ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ուսանողների հետ
«Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության Լոռու մարզի պատասխանատու Արման Աքուլյանը Երևանի իր գործընկերների հետ հանդիպում ունեցավ ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ուսանողների հետ: Հանդիպման ընթացքում ներկայացվեց պրեզենտացիա՝ «Ապահովագրություն, ապահովագրական գործակալ» թեմայով: Ուսանողները մանրամասն տեղեկացան ապահովագրական ընկերությունների, մատուցվող ծառայությունների և այլ հետաքրքիր փաստերի մասին: Հանդիպման նպատակն էր ուսանողներին ծանոթացնել գործակալի գործառույթների մասին, ինչպես նաև՝ համաձայնության դեպքում, ընդգրկել վերջիններիս ապահովագրական աշխատանքների մեջ: Խոսվեց նաև «Ինգո Արմենիա»-ի ապահովագրական դպրոցում անվճար սովորելու հնարավորության մասին:
Ուսանողներն իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին ապահովագրական ընկերության ներկայացուցիչներին, ովքեր հանգամանորեն պատասխանեցին նրանց բոլոր հարցերին:
Ուսանողներից շատերը համաձայնեցին ընդգրկվել գործակալի ծավալած աշխատանքներում և իրենց առաջին քայլերն անել՝ գումար վաստակելու համար:





Post Comment