×

«Բաց լաբորատոր-2020» գիտահանրամատչելի ակցիան՝ ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղում

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղում փետրվարի 19-ին տեղի ունեցավ «Բաց լաբորատոր-2020» գիտահանրամատչելի  ակցիան: Այն աշխարհում լայնածավալ ամենամեծ գիտական ​​ակցիան է,  որն անցկացվում է մի շարք երկրներում: Այն ուղղված է ռուսական և համաշխարհային գիտության հանրայնացմանը: Հայաստանում այն անցկացվում է երեք քաղաքներում՝ Երևանում, Գյումրիում և Վանաձորում՝ Գյումրու Ռուսաստանի կրթության և մշակույթի  կենտրոնի և «Լուսավորչական նախագծերի լաբորատորիա» ոչ առևտրային կազմակերպության աջակցությամբ:

Ակցիային մասնակցում էին ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցի աշակերտներն ու ուսանողները, ինչպես նաև՝  մի շարք ավագ դպրոցների աշակերտներ և քոլեջների ուսանողներ:

Միջոցառման ավարտին բոլոր մասնակիցները ստացան հավաստագրեր, իսկ առաջին երեք տեղերն զբաղեցնող մասնակիցներին որպես պարգև տրվեցին վկայագրեր և գրքեր: Նշենք, որ առաջին երեք տեղերը զբաղեցրին ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցի աշակերտները:

Հատուկ շնորհակալագրով պարգևատրվեց ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի տնօրեն տ.գ.թ., դոցենտ Արմեն Խառատյանը՝ նմանատիպ բազում միջոցառումներին և ակցիային մեծապես աջակցելու համար: