×

ԱՇՈՒՂԱԹՈՅԱՆ ՏԱԹԵՎԻԿ ՌԱՖԻԿԻ

Ծնվել է 1981 թ. սեպտեմբերի 22-ին Սպիտակի շրջանի Մեծ Պարնի գյուղում: 1997 թ. ավարտել է Վանաձորի Ս. Աբովյանի անվան թիվ 1 վարժարանը: 2003 թ. ավարտել է Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտը՝ հայոց լեզվի և գրականության ուսուցչի մասնագիտությամբ:

Թղթակցել է «Վանատուր» թերթին, աշխատել է «Խաչվող ուղիներ» ՀԿ-ում`որպես հանրային հարաբերությունների պատասխանատու, «Լոռու մարզ» թերթում`որպես լրագրող, բաժնի վարիչ, պատասխանատու քարտուղար, սրբագրիչ, Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտում` որպես լրատվության բաժնի պատասխանատու, լրագրության դասախոս:

2013 թ. դեկտեմբերի 19-ից հայոց լեզու և հայ գրականություն է դասավանադում  ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցում: Հումանիտար առարկաների մեթոդմիավորման նախագահն է:  

Հաջողությամբ մասնակցել է ուսուցիչների կամավոր ատեստավորմանը, ունի ուսուցչի երրորդ տարակարգ: