×

ՎԱՐԴՈՒՄՅԱՆ  ԱՆՆԱ ԱՇՈՏԻ

 Համակարգչային լաբորատորիայի լաբորանտ

  • Տեղադրում և թարմացնում է օպերացիոն համակարգերն ու կիրառական ծրագրերը։
  • Իրականացնում է ծրագրային անսարքությունների ախտորոշում և վերացում։
  • Իրականացնում է սարքավորումների պարբերական տեխնիկական ստուգումներ։
  • Աջակցում է Մասնաճյուղում թվային գործիքների ներդրմանը։
  • Ապահովում է մասնաճյուղում գործող՝ իր պատասխանատվության տակ գտնվող համակարգչային լաբորատորիաների անխափան և արդյունավետ գործունեությունը։
  • Իրականացնում է Լաբորատորիայի վարիչի հանձնարարությունները։

Աննա Աշոտի Վարդումյանը ծնվել է 2001թվականի փետրվարի 25-ին, քաղաք Վանաձորում։

Սովորել է Վանաձորի Վ․Տերյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում (2007-2019):

2019 թվականին ընդունվել է ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղ՝ Ծրագրային ճարտարագիտություն ֆակուլտետ, 2024 թվականին ավարտել բակալավրիատը։

Մասնագիտական գործունեությունը սկսել է 2019 թվականին Արմաթ Ճարտարագիտական աշխատանոցում՝ որպես խմբավար։

Նա ակտիվ է նաև հասարակական գործունեության մեջ 2020 թվականից հանդիսանում է ՀԿ կենտրոնի կամավոր։

2022 թվականին մասնակցել է Հայաստանի Աշխատուժի զարգացման ծրագրի՝ Գրաֆիկ դիզայն (Adobe Photoshop, Adobe Illustator) 100 ժամ տևողությամբ դասընթացին։

2023 թվականից հանդիսանում է «Լավ քաղաքացի» երիտասարդական հարթակի առաջնորդ։

2024  թվականին մասնակցել է Մանկավարժի հավաստագրման 30 կրեդիտ տրամադրող, մանկավարժահոգեբանական և ուսումնամեթոդական հմտություններ ապահովող կրթական ծրագրին՝ «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» առարկայից։

2024 թվականին մասնակցել է Հայաստանում աշխատուժի զարգացման ծրագրի շրջանակում իրականացվող «AI4ALL», «ԱԲ-ն մանկավարժների համար» դասընթացներին։

2025 թվականին մասնագիտական գործունեությունը շարունակել է ՀԱՊՀ Վանաձրի մասնաճյուղում։