ՎԱՆԵՍՅԱՆ ՏԻՏԱՆ ՍԱՆԱՍԱՐԻ
Տիտան Սանասարի Վանեսյանը ծնվել է 1955 թվականի հուլիսի 30-ին, Թումանյանի շրջանի Լորուտ գյուղում։
1972 թվականին ավարտել է Ալավերդու Ա․ Սպանդարյանի անվան միջնակարգ դպրոցը։
1978 թվականին ավարտել է ԵՊՀ կիրառական մաթեմատիկա ֆակուլտետը։
1978 թվականին գործուզվել է Կիրովականի ԳՀԻ Ավտոմատիկա։ 1978-1981 թվականներին ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում։
1984 թվականին տեղափոխվել է Կիրովականի ճշգրիտ հանգույցների գործարան։ Մինչև 2000 թվականը աշխատել է որպես կարգաբերող, բյուրոյի պետ։
2000-2022 թվականներին Վանաձորում, Երևանում և ՌԴ-ում աշխատել է տարբեր ձեռնարկություններում։
2022 թվականից առ այսօր աշխատում է ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցում որպես տնտեսվար։
Տիրապետում է հայերեն (մայրենի), ռուսերեն (լավ):
Ամուսնացած է, ունի մեկ որդի և մեկ թոռ։