×

Ուսումնամեթոդական բաժնի ավագ  տեսուչ

Խորենյան Հասմիկ

Մասնաճյուղում աշխատում է 1969 թվականի նոյեմբեր ամսից միչև օրս, սկզբում քիմիական ֆակուլտետի դեկանատում, այնուհետ՝ 1971 թվականից ուսումնական մասում: Աշխատանքին զուգահեռ սովորել և ավարտել է քիմիական ֆակուլտետի երեկոյան բաժնի <<Անօրգանական նյութերի քիմիական տեխնոլոգիա>>  մասնագիտությունը (1969-1975թ.թ.): Ուսումնական մասի աշխատանքների հետ համատեղել է մասնաճյուղի նախապատրաստական բաժանմունքի(0 կուրս) գործավարությունը, աշխատել է արտադրական պրակտիկայի ղեկավար(1975-1980թթ): Ոնի շուրջ 56 տարվա աշխատանքային գործունեություն, որի ընթացքում ստացել է մի շարք պատվոգրեր, շնորհակալագրեր համալսարանի ռեկտորի, մարզի ղեկավարության և մասնաճյուղի տնօրինության կողմից:Համարվում է մասնաճյուղի ուսումնական մասի հիմնադիրներից:

Աշխատանքային գործառույթներն են՝

  • Ընթացիկ և տարեկան հաշվետվությունների կազմակերպում և ամփոփում. Ուսանողների և ավագ դպրոցի աշակերտների քանակակազմի ամենամսյա ամփոփագիր(ուսանողների շարժ)՝ ներկայացում ՀԱՊՀ,
  • Մասնաճյուղի տարեկան հաշվետվության մեջ ՈՒՄԲ տարեկան հաշվետվության ներառումը,
  • ՀՀ վիճակագրական կոմիտեի (Ձև 3ԳՄ) հաշվետվության կազմում և ներկայացում մարզային բաժին,
  • Ժամավճարով պարապող դասախոսների ծանրաբեռնվածության հաշվառում, վճարման գործընթացի կազմակերպում ըստ ներկայացված տեղեկագրերի, կատարողականի ամփոփում և ներկայացում հաշվապահություն,
  • Ավարտական աշխատանքների և մագիստրոսական  թեզերի հրամանագրման գործընթացի վերահսկում,
  • Կիսամյակային քննաշրջանի արդյունքների տեղեկատվություն ըստ  բա ժինների (ձև 34) և ներկայացում ՀԱՊՀ,
  • Արտադրական և նախաավարտական պրակտիկաների պայմանագրերի հաշվառում և հրամանագրման գործընթացի կազմակերպում,
  • ԱԱՊՀ և ՄԹ-ների պաշտպանությունների արդյունքների հաշվետվություններ ըստ ձևաթերթի և հաշվետվություն Ձև-1՝ ներկայացում ՀԱՊՀ,
  • Ուսումնական գործընթացի տարբեր բաղադրիչների տվյալների տրամադրում նախարարություն և ՀԱՊՀ:

Էլ. հասցե xorenyanhasmik@gmail.com

Հեռ. 055-04-13-94