ՄԱԴՈՅԱՆ ԱՐՈՒՍՅԱԿ ՍԱՄՎԵԼԻ
Արուսյակ Մադոյանը ծնվել է 1984 թվականի մարտի 9-ին, քաղաք Վանաձորում։ Ազգությամբ հայ է։ Դեռ մանկուց հետաքրքրված է եղել արվեստով և գիտությամբ․ 1990-1997 թվականներին սովորել է Վանաձորի Էդ․ Կզարթմյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժնում։
2000 թվականին ընդունվել է Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանի Վանաձորի մասնաճյուղ՝ տնտեսագիտության ֆակուլտետ։ 2004 թվականին ավարտել է բակալավրիատը՝ «Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում» մասնագիտությամբ, ճանաչվելով ՀՊՃՀ լավագույն շրջանավարտ։ Նույն թվականին ուսումը շարունակել է Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանի մագիստրատուրայում։ 2006 թվականին ստացել է մագիստրոսի աստիճանի «Ճարտարագիտական մենեջմենթ» մասնագիտությամբ։
Մասնագիտական գործունեությունը սկսել է 2006 թվականին Ինեկոբանկ ՓԲԸ-ում՝ որպես վարկային մասնագետ։ Այնուհետև 2007-2013 թվականներին աշխատել է Կոնվերս Բանկ ՓԲԸ-ում՝ որպես գանձապահ՝ ձեռք բերելով ֆինանսական ոլորտում արժեքավոր փորձ։
2013 թվականին նշանակվել է ՀՊՃՀ Վանաձորի մասնաճյուղի գնումների բաժնի ղեկավար։ Այս պաշտոնում, ինչպես նաև հետագայում (2018-2023)՝ գնումների և տնտեսավարման բաժնի ղեկավարի կարգավիճակում, կազմակերպել է գնումների պլանավորումը, պայմանագրերի կառավարումը, մատակարարների հետ բանակցությունները, ինչպես նաև մասնաճյուղի տեխնիկական սպասարկման համակարգը։ Այս աշխատանքը հնարավորություն է տվել զարգացնելու ղեկավարելու և կազմակերպչական հմտությունները։
Բացի վարչական գործունեությունից՝ Արուսյակ Մադոյանը 2007 թվականից դասավանդում է տնտեսագիտություն, կառավարում և մարքեթինգ։ Դասավանդումը թույլ է տալիս նրան մշտապես կապի մեջ լինել երիտասարդների հետ, կիսվել գիտելիքով և նպաստել նրանց մասնագիտական աճին։ 8 գիտական հոդվածի հեղինակ է։
2023 թվականից ղեկավարում է ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի Որակի ապահովման և արտաքին կապերի բաժինը։ Նրա աշխատանքը ներառում է համալսարանի կրթական ծրագրերի բարելավման կազմակերպում, հավատարմագրման գործընթացների վերահսկում, ուսանողների և շահառուների հետադարձ կապի ապահովում։ Մադոյանը մասնագիտական հետաքրքրություններ ունի նաև միջազգային համագործակցության ոլորտում։ Մասնակցել է Erasmus+ , Тempus, Ararat և այլ միջազգային ծրագրերի, ինչպես նաև մի շարք վերապատրաստումների Հայաստանում և արտասահմանում։ Տիրապետում է հայերենին (մայրենի), անգլերենին և ռուսերենին՝ բարձր մակարդակով: