Որակի ապահովման և արտաքին կապերի բաժին
Որակի ապահովման և արտաքին կապերի բաժնի հիմնական նպատակը Մասնաճյուղում կրթական, գիտական և վարչական գործընթացների որակի շարունակական բարելավումն ու արդյունավետ կառավարումն է, ինչպես նաև տեղական և միջազգային գործընկերների հետ համագործակցության ընդլայնումը։ Բաժինն ապահովում է կրթական ծրագրերի արդիականացումը՝ համահունչ կրթության և աշխատաշուկայի պահանջներին, կազմակերպում է ուսանողների, դասախոսական ու վարչական կազմի հետադարձ կապի գործընթացները, իրականացնում է տարբեր հետազոտություններ ու գնահատումներ, իսկ արտաքին կապերի ուղղությամբ նպաստում է բուհ-գործատու հարաբերությունների ամրապնդմանը, շարժունության ծրագրերի իրականացմանը, լեզվական և միջմշակութային կարողությունների զարգացմանը՝ բարձրացնելով Մասնաճյուղի ճանաչելիությունն ու վստահությունը թե՛ տեղական, թե՛ միջազգային հարթակներում։
Բաժնի հիմնական գործառույթներն են․
- տարբեր տեսակի հարցումների կազմակերպում,
- ռազմավարական ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման գնահատում,
- նոր կրթական ծրագրերի ներդրման, իսկ առկա ծրագրերի՝ բովանդակային և կառուցվածքային կատարելագործման գործընթացների համակարգում՝ համահունչ կրթության և աշխատաշուկայի պահանջներին,
- պրոֆեսորադասախոսական և վարչական կազմի իրազեկում կրթության որակի ապահովման բարեփոխումների վերաբերյալ,
- ուսանողների բավարարվածության մակարդակի ամենամյա գնահատում կրթական ծրագրերից, դասավանդման որակից և ուսումնական գործընթացի կազմակերպումից, ինչպես նաև արդյունքների ամփոփում ու ներկայացում,
- շրջանավարտների բավարարվածության տարեկան գնահատում և արդյունքների վերլուծություն,
- համագործակցություն ՈԱԱԿ-ի հետ՝ հավատարմագրման և որակի ապահովման պահանջների շարունակական իրազեկման ու տարածման նպատակով։
- համալսարան-գործատու համագործակցության ամրապնդում,
- ակադեմիական և վարչական շարժունության ծրագրերի զարգացում,
- ուսանողների կրեդիտային շարժունության ապահովում,
- մասնագիտական կարողությունների և հմտությունների զարգացման նախագծերի իրականացում,
- ներքին ու արտաքին շահակիցների հետ երկկողմանի հաղորդակցության կազմակերպում։

Որակի ապահովման և արտաքին կապերի բաժնի վարիչ, դասախոս

Համակարգող՝ որակի կառավարման համակարգի և արտաքին կապերի, դասախոս

Որակի ապահովման և արտաքին
կապերի բաժնի տեսուչ