ՈՍԿԱՆՅԱՆ ՄԱԴԼԵՆԱ ԷԴՎԱՐԴԻ
Մադլենա Էդվարդի Ոսկանյանը ծնվել է 1995 թվականի օգոստոսի 15-ին, քաղաք Վանաձորում։ Ազգությամբ հայ է։
2012 թվականին ընդունվել է Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանի Վանաձորի մասնաճյուղ։
Ուսումնառության ընթացքում ընդգրկված է եղել ուսանողական խորհրդի կազմում՝ մշտապես ակտիվ մասնակցություն ցուցաբերելով ուսանողական միջոցառումներին և դրանց կազմակերպմանը, մասնակցել է ուսանողական գիտական կոնֆերանսներին, պարգևատրվել մասնաճյուղի տնօրենի շնորհակալագրով։
2014 թվականին մասնակցել է Կենտրոնական Բանկի և AIESEC Armenia-ի կողմից կազմակերպված “Financial Literacy for Youth” ծրագրին, ստացել սերտիֆիկատ։
2016 թվականին մասնակցել է համալսարանի կողմից կազմակերպված “More Community!” անգլալեզու եռօրյա սեմինարին:
2016 թվականին ավարտել է բակալավրիատը՝ «Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում (մեքենաշինության ճյուղում)» մասնագիտությամբ և նույն թվականին ուսումը շարունակել արդեն Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարան հիմնադրամի Վանաձորի մասնաճյուղի մագիստրատուրայում։
2018 թվականին ավարտել է ուսումը կարմիր դիպլոմով և ստացել մագիստրոսի աստիճան «Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում» մասնագիտությամբ։
Աշխատանքային գործունեությունը սկսել է 2019 թվականից՝ աշխատելով սպասարկման ոլորտում, որպես օպերատոր։
2022 թվականի հոկտեմբերից աշխատում է ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղում՝ որպես տնօրենի օգնական։ Նրա աշխատանքը ներառում է․ մասնաճյուղի տնօրենի հետ բոլոր գործնական հանդիպումների կազմակերպում, փաստաթղթաշրջանառության կազմակերպում, Mullberry էլեկտրոնային փաստաթղթաշարժի համակարգի վարելու օժանդակություն /մասնաճյուղում և նրա ավագ դպրոցում սովորողներին վերաբերող բոլոր տեսակի հրամանների (ընդունման, վերականգնման, ազատման, հեռացման, ուսումնառության դադարեցման, շրջափոխման) նախագծերի, ընթացիկ գրությունների պատրաստում, մշտադիտարկում՝ մինչև դրանց վերջնական հաստատումն ու ստորագրումը, ինչպես նաև՝ տնօրենի ընթացիկ հանձնարարականների կատարումը։
Ազատ տիրապետում է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներին։
Էլ․հասցե՝ vb_madlenavoskanyan@polytechnic.am
Հեռ․՝ (0322) – 5-68-25