ՆԱՎՈՅԱՆ ՄԻՔԱՅԵԼ ՀՈՎՍԵՓԻ
ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԱՄԲԻՈՆ
ՏՀ ԱՄԲԻՈՆԻ ՎԱՐԻՉ
տեխ.գիտ.թեկնածու, դոց.
Միքայել Հովսեփի Նավոյանը ծնվել է 1947թ.. ք. Վանաձորում /Կիրովական/ ծառայողի ընտանիքում: Սովորել է Վանաձորի Գրիբոեդովի անվան թիվ 11 և այնուհետև Պուշկինի անվան թիվ 4 միջնակարգ ռուսական դպրոցներում:
1965թ. դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է ԵՐՊԻ Կիրովականի մասնաճյուղի մեխանիկա-մեքենաշինական ֆակուլտետը, որն ավարտելով 1970թ. ստացել է ինժեներ-մեխանիկի որակավորում:
Աշխատանքի է անցել նույն մասնաճյուղի «Մեքենաշինության տեխնոլոգիա» ամբիոնում որպես ինժեներ, կատարել է տնտպայմանագրային հետազոտական աշխատանքներ, և աշխատել է որպես ասիստենտ:
1973 թ.-ին ընդունվել է ԵրՊԻ-ի «Մեքենաշինության տեխնոլոգիա» ամբիոնի ասպիրանտուրա, որն ավարտել է 1983 թ.-ին՝ ստանալով տեխնիկական գիտությունների թեկնածուի աստիճան, նույն թվականին շնորհվել է դոցենտի կոչում:
Մ.Հ. Նավոյանը 1984 թ.ից աշխատանքի է անցել Կիրովականի Մորթու և մուշտակի ֆաբրիկայում որպես գլխավոր ինժեներ՝ համատեղելով գիտամանկավարժական գործունեության հետ:
2007 թ.-ից անցել է աշխատանքի ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի Տրանսպորտային համակարգերի ամբիոնում որպես դոցենտ, իսկ 2020 թ.-ից մինչ այժմ ղեկավարում է նույն ամբիոնը կատարելով ամբիոնի վարիչի պարտականությունները:
2017–2018 թթ. ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի դասախոսների վերապատրաստման ծրագրի շրջանակներում մասնակցել և ավարտել է հետևյալ դասընթացները` «Մանկավարժություն», «Ճարտարագիտական նախագծման համակարգչային տեխնոլոգիաներ (AutoCad, Pro-Engineer…)», «Ինժեներական խնդիրների լուծման կիրառական ծրագրային փաթեթ (MatLab, Simulimk)», «Հոգեբանություն», «Դասավանդման նորագույն տեխնոլոգիաներ», «Ստաժավորում»:
Մ.Հ. Նավոյանն ունի բազմաթիվ հրատարակված մեթոդական աշխատանքներ և գիտական հոդվածներ (այդ թվում արտերկրում):
Արժանացել է բազմաթիվ պատվոգրերի և գովասանագրերի, իսկ 2018թ.-ին Մ.Հ. Նավոյանին ՀԱՊՀ ռեկտորատի կողմից շնորհվել է ՀԱՊՀ Ոսկե մեդալ:
Տիրապետում է հայերենին (մայրենի), ռուսերենին (գերազանց), ֆրանսերենին (սկսնակ):