×

ՆԱՋԱՐՅԱՆ ՎԵՐԺԻՆԵ ԽԱՉԱՏՈՒՐԻ

Տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Մաթեմատիկա և Ծրագրային

Ճարտարագիտության ամբիոնում

1960-1967թվականներին աշխատել է Կիրովականի Հայքիմնախխծ գիտահետազոտական  ինստիտում սկզբում որպես լաբորանտ, այնուհետև ԵրՊԻ Կիրովականի մասնաճյուղի Անօրգանական նյութերի քիմիական տեխնոլոգիա մասնագիտության ուսումնառությունը ավարտելուց հետո քիմիկ-տեխնոլոգ ճարտարագետ:

1967թ. տեղափոխվել է ԵրՊի Կիրովականի մասնաճյուղի ԱՆՔՏ ամբիոն որպես լաբորատորիայի վարիչ, միաժամանակ վարելով Քիմիական տեխնոլոգիայի գործընթացներ և ապարատներ առարկայի լաբորատոր և կուրսային աշխատանքները:

1970-73թթ. ընդունվել և ավարտել է ԵրՊիԻ առկա բաժնի ասպիրանտուրան: Գիտական թեզը պաշտպանել է 1992թ. ստանալով տեխնիկական գիտությունների թեկնածուի աստիճան Քիմիական տեխնոլոգիաներ մասնագիտությամբ: 1997թ. Շնորհվել է դոցենտի կոչում ԵրՊի կողմից, իսկ 2013թ.՝ ԲՈՀ-ի կողմից:

1967թ.-2023թթ. դասավանդել է Քիմիական տեխնոլոգիայի գործընթացներ և ապարատներ: Տեխնոլոգիական գործընթանցների տեսություն առարկաները տեսական, գործնական, լաբորատոր կ/ա և կ/ն, պրակտիկաներ  (I, III, IV, V)կուրսերում և դիպլոմային աշխատանքների ղեկավարում, Ջերմախոնավային գործընթացներ, Բնապահպանության հիմունքներ առարկաներից:

2009թ. ստեղծված հեռակա բաժնում նրա կողմից դասավանդվել են վերոհիշյալ առարկաները նախապես կազմելով յուրաքանչյուր առարկայի ստուգողական աշխատանքների հանձնարարականները:

2004-2011թ. ընտրվել է Քիմիական տեխնոլոգիաներ ամբիոնի՝ ամբիոնի վարիչ:

Ներկայացված են գիտական և ուսումնամեթոդական բազմաթիվ աշխատություններ ըստ պետական պլանի  ինչպես առկա, այնպես էլ հեռակա ուսուցման ուսումնառության բաժինների համար: Թվով 36 աշխատնք՝ 22 հոդվածների տեսքով, 

(2008-2023թթ. ) 14 ուսումնամեթոդական, իսկ մեկը՝ ուսումնական ձեռնարկ՝ 2024թ. հրատարակությամբ Թերմոդինամիկա և ջերմափոխանցում, ջերմափոխանակիչների հաշվարկ առարկայից:

Մասնակցություն է ցուցաբերել բուհի դասախոսական և ուսանողական գիտական, կոնֆենֆերասների, որի արդյունքում զեկուցվող աշխատանքները շահել են առաջատար տեղեր, թեմաները բարձր մակարդակով ներկայացնելով:

1970-1992թ. վերապատրաստվել է ԵրՊիի Քիմիական տեխնոլոգիայի գործընթացներ և ապարատներ ամբիոնում, Լենինգրադի Լենսովետի անվան տեխնոլոգիական և Մոսկվայի Դ. Մենդելեևի անվան տեխնոլոգիական ինստիտուտներում ըստ մասնագիտության համապատասխան ամբիոններում, Տաշքենդի պոլիտեխնիկական ինստիտուտի Չիրչիկի մասնաճյուղում Քիմ. տեխն. գործ և ապարատներ ամբիոնում: Այս ինստիտուտներում վերապատրաստվելը հնարավորություն է տվել ձեռք բերելու արմատական գիտելիքներ գիտական թեզին նվիրված աշխատանքները (փորձեր) կատարելու և ուսումնական գործընթացի մակարդակը բարձրացնելու դասավանդման ընթացքում:

Դասավանդվող առարկաների՝ դասախոսությունների, գործնական  և լաբորատոր աշխատանքների տեսքով ընդգրկված են ֆայլի տեսքով համակարգչում:

Ստեղծված է հիդրավլիկայի, թերմոդինամիկայի և ջերմափոխանցում  առարկաների լաբորատորիա՝ աշխատանքների ցուցադրական տեղակայանքներ-ստենդների տեսքով ջերմափոխանիկչների ուսումնասիրման և հաշվարկի համար:

Եղել է իր կողմից դասավանդվող խմբերի կուրսղեկ, որոնք մասնակցելով ուսումնառության ընթացքում ձեռք բերած առաջադիմական արդյունքների՝ շահել են առաջին տեղ մեկնելով հանրապետությունից դուրս շրջագայությունների: Կազմակերպել է հետաքրքիր էքսկուրսիաներ հայրենի բնությանը  և Հայաստանի ճարտարապետական  կոթողներին իրազեկելու նպատակով: Ներկայումս դասավանդում է Աշխատանքի անվտանգություն և բնապահպանության հիմունքներ, Թերմոդինամիկա և ջերմափոխանցում, հիդրավլիկա առարկաները համապատասխան ամբիոնների խմբերում:

Պարգևատրվել է ԵրՊի, ՀՊՃՀ, և ՀԱՊՀ շքանշանով, վաստակագրերով, շնորհակալագրերով, մայր ինստիտուտի 50, 70, 75-80 ամյակների և Վանաձորի մասնաճյուղի 50, 60 ամյակների կապակցությամբ:

Լեզուների իմացություն

Հայերեն մայրենի

Ռուերեն գերազանց

Անգլերեն կարող է բացատրել

Գերմաներեն բառարանով

Ամբիոն՝ Մաթեմատիկա և ծրագրային ճարտարագիտություն

Էլ. հասցե՝  azatuhinajaryan53@gmail.com

Հեռախոսահամար՝    077 23 47 27