×

ՆԱՋԱՐՅԱՆ ՄԻՔԱՅԵԼ ԹՈՎՄԱՍԻ

Ուսումնամեթոդական բաժինը մասանաճյուղի ուսումնամեթոդական ծառայության կառուցվածքային ստորաբաժանում է: 

Ուսումնամեթոդական բաժնի հիմնական ուղղություններն են ՝  ամբիոնների ուսումնամեթոդական աշխատանքների կազմակերպում և համակարգում, մեթոդական աջակցություն ցուցաբերել ուսումնական գործընթացի, ուսումնական պլանների և կարգավորող  փաստաթղթերի իրականացման գործում ուսումնական գործընթացի մեթոդական աջակցության կազմակերպում, կրթական գործունեության լիցենզավորման, կրթական ծրագրերի պետական հավատարմագրման համար անհրաժեշտ փաստաթղթերի պատրաստում և ձևավորում, ուսումնական կազմակերպության գործունեության ցուցանիշների վերաբերյալ հաշվետվական փաստաթղթերի պատրաստում:

Բաժնի հիմնական նպատակն է կառավարել ուսումնական աշխատանքը և ուսումնական գործընթացի մեթոդական աջակցությունը մասնաճյուղում: 

Ուսումնամեթոդական բաժնի հիմնական խնդիրներն են՝ 

  • ուսումնական գործընթացի վերահսկողությունը, ուսումնական գործընթացի և մասնաճյուղի ուսումնական ծրագրերի, ուսումնական և մեթոդական աջակցության վերաբերյալ տեղեկատվության վերլուծությունը և մշակումը,
  •  մասնաճյուղի կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության մեթոդական ղեկավարումը,
  •  ուսումնական գործընթացի ուսումնական և մեթոդական աջակցության հարցերում մեթոդական ծառայությունների մատուցումը:
  • Կրիդիտային համակարգի, «Mulberry» փաստաթղթաշրջանառության ապահովում,
  • Մասնագիտությունների լիցենզավորման և վերալիցենզավորման գործընթացի իրականացնում,
  • Ընթացիկ և տարեկան հաշվետվությունների կազմակերպում և ամփոփում:

ՈւՄԲ վարիչը իրականացնում  է  մասնաճյուղի  ամբիոնների և այլ ստորաբաժանումների ուսումնական և մեթոդական աշխատանքների ղեկավարում և վերահսկում,  բաժնի աշխատակիցների աշխատանքի կազմակերպում և վերահսկում,կազմակերպում է ուսումնական պլանների և ծրագրերի կազմման աշխատանքները, վերահսկում դրանց կատարումը, համակարգում է ՈՒՄԲ անդամների աշխատանքը: