ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ ՆԱԻՐԱ ՌԱԶՄԻԿԻ
Ծնվել է 1981 թ. Նոյեմբերի 18-ին Լոռու մարզի Լեռնապատ գյուղում: 1988 թվականին ընդունվել է Լեռնապատի միջնակարգ դպրոց։ 1997-1999 թվակններին սովորել է Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի հենակետային վարժարանի ֆիզմաթ հոսքում։ 1999-2004 թվականներին ընդունվել և սովորել է ՎՊՄԻ ֆիզմաթ ֆակուլտետի մաթեմատիկա, ինֆորմատիկա բաժնում։
2004-2005 թվականներին աշխատել է Կոտայքի մարզի Նոր Հաճնի թիվ 2 միջնակարգ դպրոցում՝ որպես մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ուսուցչուհի։
2006-ից մինչև 2022թվականներին աշխատել է Վանաձորի Գայի անվան թիվ 21 դպրոցում , մաթեմատիկայի ուսուցչուհի։ 2021թվականի սեպտեմբերից առ այսօր աշխատում է ՀԱՊՀ վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցում՝ մաթեմատիկայի ուսուցչուհի։ Բնագիտական առարկաների մաթեմատիկա ինֆորմատիկա մասնախմբի մեթոդմիավորման նախագահն է: Հաջողությամբ մասնակցել է ուսուցիչների կամավոր ատեստավորմանը։