×

ՄԽԻԹԱՐՅԱՆ (ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ)   ԼՅՈՒԴՄԻԼԱ ՆԻԿՈԼԱՅԻ

Ծնվել է 13.07.1951թ. Ղազախստանի Ալմա-Աթա քաղաքում: 1958-62թթ սովորել է Ալմա –Աթայի տարրական դպրոցում: 1962թ ընտանիքով տեղափոխվել է Հայաստան՝ Լենինական քաղաք: 1962-68թթ. սովորել է Լենինականի թիվ 2 դպրոցում: 1968-72թթ սովորել է Լենինականի Մ. Նալբանդյանի անվան  մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետում: 1972թ-ից աշխատել է ԵրՊԻ Լենինականի մասնաճյուղում և թիվ 33 դպրոցում՝  որպես ռուսաց լեզվի ուսուցիչ: 1976թ-ից մինչ օրս աշխատում է ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղում՝ որպես ռուսաց լեզվի դասախոս:  2006-2018թթ. համատեղությամբ դասավանդել է ռուսաց լեզու նաև ՀԱՊՀ ավագ դպրոցում: 

Հեղինակ է մոտ 20 գիտական հոդվածների, 4 ուսումնական ձեռնարկների նախատեսված՝ ինժեներական բուհերի ուսանողների համար: