×

ԱՐՄԵՆ ԳԵՐԱՍԻՄԻ ԽԱՌԱՏՅԱՆ

Արմեն Գերասիմի Խառատյանը ծնվել է 1959 թվականի հուլիսի 6-ին,   քաղաք Վանաձորում։ Ազգությամբ հայ է։
1975թ․ Ոսկե մեդալով ավարտել է Վանաձորի թիվ 15 անգլիական թեքումով միջնակարգ դպրոցը։
1975-1980թթ․ սովորել և գերազանցության դիպլոմով ավարտել է Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտի Կիրովականի մասնաճյուղի մեխանիկամեքենաշինական ֆալուլտետը «Մեքենաշինության տեխնոլոգիա, մետաղահատ հաստոցներ և գործիքներ» մասնագիտությամբ, ստանալով ինժեներ մեխանիկի որակավորում։ Ինստիտուտում եղել է Լենինյան թոշակառու։

1980-1984թ․ սովորել է ԵրՊԻ ասպիրանտուրայում «Մեխանիզմների և մեքենաների տեսություն» մասնագիտությամբ։

1984թ․ աշխատել է որպես կրտսեր գիտաշխատող H-080/MC տնտ․ պայմանագրով։

1984թ․ աշխատել է որպես ասիստենտ ԵրՊԻ Կիրովականի մասնաճյուղում։

1985թ․ պաշտպանել է թեկնածուական թեզ մեխանիզմների և մեքենաների տեսության և ռոբոտոտեխնիկայի բնագավառում։

1986թ․ մրցույթով անցել և նշանակվել է որպես դոցենտ մեխանիկայի ամբիոնում։

1989թ․ ԽՍՀՄ Բուհի կողմից ստացել է դոցենտի կոչում։

1992-1995թթ․ աշխատել է որպես ՀՊՃՀ Վանաձորի կրթահամալիրի մեխանիկայի ամբիոնի վարիչ:

1992-1995թթ․ աշխատել է ՀՊՃՀ կրթահամալիրի գիտական գծով փոխտնօրեն։

 1995թ․ ընտրվել է ՀՊՃՀ Վանաձորի կրթահամալիրի հիմնարար և ընդհանուր ճարտարագիտական կրթության դեպարտամենտի վարիչ, նշանակվել փոխտնօրեն։

1996թ․ Գիտակրթական փորձառություն է անցել Բրյունելի Արևմտյան Լոնդոնի և Բելֆաստի  Թագուհու համալսարաններում։

1997-2009թթ․ նշանակվել է համատեղությամբ ՀՊՃՀ Վանաձորի կրթահամալիրին կից հենակետային վարժարանի տնօրենի պաշտոնում։

1999թ․ հիմնադրել և հասարակական կարգով ղեկավարել է ՀՊՃՀ Վանաձորի կրթահամալիրի «Համալսարան-արդյունաբերություն փոխկապակցության կենտրոնը», այնուհետև «Կարիերայի ուսանողական ծառայությունների և արտադրական կապերի» գրասենյակը։

2000թ․ Գիտակրթական փորձառություն է անցել Աթենքի տեխնիկական համալսարանում, Մարսելի բարձրագույն ինժեներական դպրոցում։

2001թ․ Ուսանողական կարիերայի պլանավորման դասընթացներ է անցել Շվեդիայի Լունդի համալսարանում և Ստոկհոլմի Թագավորական համալսարանում։ Ստացել է կարիերայի խորհրդատուի դիպլոմ։

2009թ․ Նշանակվել է ՀՊՃՀ Վանաձորի մասնաճյուղի ընդհանուր ճարտարագիտական կրթության ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար։

2009թ․ ընտրվել է ՀՊՃՀ Վանաձորի մասնաճյուղի տնօրեն։

2011, 2012, 2013թ․ գիտակրթական փորձառություն է անցել Գերմանիայի Կոբլենց-Լանդաուի Համալսարանում։

2012թ․ նշանակվել է ՀՊՃՀ Վանաձորի մասնաճյուղի տնօրենի պաշտոնում։

2012, 2014թ․ Գիտակրթական փորձառություն է անցել Իտալիայի Հռոմի Լինկ-Կամպուս համալսարանում։

2013թ․ Լեհաստանի Լյուբլինի համալսարանում։

2013, 2014թ․ Նիդեռլանդների Ռոտերդամի և Ուտրեխտի համալսարաններում։

2015թ․ Համաշխարհային  համալսարանական ծառայության Ավստրիայի գրասենյակում, ք․Գրաց:

2010-2012թթ․ TEMPUS DIUSAS-Համալսարանի ինքնագնահատման համակարգերի զարգացում և ինտեգրում նախագծի ՀՊՃՀ Վանաձորի մասնաճյուղի կոորդինատոր։

2010-2014թթ․ TEMPUS PICQA – Բարձրագույն կրթության որակի ապահովման համադրելիության և միջազգայնացման աջակցություն նախագծի ՀՊՃՀ ՎՄ-ի կոորդինատոր։

2012-2015թթ․ TEMPUS INARM – Ինֆորմատիկա և կառավարում․ Բոլոնիայի ոճի

որակավորումների շրջանակ նախագծի ՀՊՃՀ ՎՄ-ի կոորդինատոր։

2012-2016թթ․ TEMPUS ARARAT – Հայկական կոորդինացիոն գործակալություն «Համալսարան — գործատու» նախագծի ՀՊՃՀ ՎՄ-ի կոորդինատոր։

2014թ․ եղել է ՀԱՊՀ Բանբերի «Մեխանիկա, մեքենագիտություն, մեքենաշինություն» սեկցիայի խմբագրման խորհրդի անդամ։

2015թ․ նշանակվել է ՀԱՊՀ Հիմնադրամի Վանաձորի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար։

2016թ.  ընտրվել է ՀԱՊՀ հիմնադրամի Վանաձորի մասնաճյուղի տնօրեն:

2018թ. ընտրվել է Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի իսկական անդամ:

Պարգևներ.

1999թ. —  ՀՀ Կ և Գ նախարարության Վաստակագիր

2003, 2005թ. — Լոռու մարզպետի շնորհակալագրեր, երկարամյա անբասիր աշխատանքի համար:

2003, 2008, 2009թ․ — ՀՀ Կ և Գ նախարարության պատվոգրեր, բազմամյա արգասաբեր գործունեության համար:

2018թ.- ՀԱՊՀ ոսկե հուշամեդալ:

2019թ.- ՀՀ ԿԳՄ և Ս նախարարության պատվոգիր Կրթության և գիտության բնագավառում արգասաբեր գործունեության համար:

2019թ.- Վանաձորի համայնքապետի շնորհակալագիր, ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի հիմնադրման 60-ամյակի առթիվ:

2019թ.- Միջազգային ճարտարագիտական ակադեմիայի պատվավոր դիպլոմ

Մեքենագիտության զարգացման բնագավառում խոշոր ներդրման համար:

2023թ․- «Հովհաննես Թումանյան-150» հուշամեդալ։

Հեղինակ է  1 մենագրության, 55 գիտամեթոդական աշխատանքների և ձեռնարկների, այդ թվում 9 գյուտերի, 20-ից ավել աշխատանքներ տպագրվել են արտերկրում:

Ազատ տիրապետում է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներին: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Էլ․հասցե՝ armenkharatyan@polytechnic.am

Հեռ․՝  (0322) – 5–85-70