ՄԵԽԱՆԻԿԱՅԻԱՄԲԻՈՆ
«Ընդհանուր տեխնիկական առարկաների» ամբիոնը, որը հիմնադրել և ղեկավարել է տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ, ներկայումս տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սպարտակ Եսայանը, վերակառուցվելով, 1967թ. վերանվանվել է «Մեխանիկայի ամբիոն»: Այս ամբիոնի վարիչ է հաստատվել և մինչև 1978թ. Հոկտեմբերը ղեկավարել է Սպարտակ Եսայանը: Այդ ժամանակ ամբիոնում դասավանդվել են «Տեսական մեխանիկա», «Նյութերի դիմադրություն», «Առաձգականության և պլաստիկության տեսություն», «Շինարարական մեխանիկա» առարկաները: Հետագայում դասավանդվող առարկաների ցանկում մտցվում են նաև «Մեքենաների և մեխանիզմների տեսություն» և «Կիրառական մեխանիկա» առարկաները:
Ամբիոնի դասախոսական կազմում էին տեխնիկական գիտությունների թեկնածուներ, դոցենտներ Սպարտակ Եսայանը, Ստեփան Գարանյանը, Դավիթ Ջաղացպանյանը, ավագ դասախոսներ Ռուբիկ Թումանյանը, Մարտունի Գրիգորյանը, Վենյա Սիրունյանը, Գևորգ Պողոսյանը, Վլադիմիր Արսենյանը, Վոլոդյա Գասպարյանը, Ներսես Շահվերդյանը, ընթերականեր Դավիթ Կլեկչյանը և Կարլեն Ծատուրյանը:
Դասախոսական կազմը համալրել են տ.գ.թ., դոցենտ Վլադիմիր Թայիրյանը, մասնաճյուղի շրջանավարտներ, հետագայում տեխնիկական գիտությունների թեկնածուներ, դոցենտներ Արմեն Խառատյանը, Սամվել Մարիկյանը, ավագ դասախոսներ Մկրտիչ Աշչյանը, Արտյոմ Մարգարյանը, Վալերի Շահնազարյանը, Ավագ Ավագյանը:
Ամբիոնի վարիչ են աշխատել դոցենտներ Դավիթ Ջաղացպանյանը /1978-1985թթ./, Ստեփան Գարանյանը /1985-1991թթ./, Արմեն Խառատյանը /1991-1995թթ./:
Մեխանիկայի ամբիոնի գիտական հետազոտությունների գլխավոր բնագավառը առաձգականության, ինչպես նաև՝ մեխանիզմների սինթեզի տեսություններ են:
Գիտահետազոտական ուսումնասիրություններ են կատարվել նվազագույն շարժունակության աստիճաններով տարածական մանիպուլյացիոն մեխանիզմի ստեղծման և հետազոտման, առաձգական անվերջ սալի և օղակաձև վերդրակների միջև կոնտակտային փոխազդեցության, սողքի տեսության, տատանումների և պլաստիկության տեսություն թեմաներով:
Ամբիոնում ստեղծվել, կահավորվել են նյութերի դիմադրության, մեքենաների և մեխանիզմների տեսության լաբորատորիաներ և տեսական մեխանիկայի կաբինետ: Մասնաճյուղի համալսարանական կառույցի անցնելու կապակցությամբ 1995թ. օգոստոսին ամբիոնը լուծարվել է, ընդգրկվելով “Մեխանիկա, ֆիզիկա և քիմիա” սեկտորի կազմում:
2011թ․ դեկտեմբերին «Էլեկտրամատակարարում» ամբիոնը միացվել է «Մեխանիկա և ֆիզիկա» ամբիոնին և 2012թ․ հունվարից «Մեխանիկա և ֆիզիկա» ամբիոնը վերանվանվել է «Կիրառական ֆիզիկա»։ Ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ֆ․մ․գ․թ․, դոցենտ Ռուբիկ Թումանյանը, որը 2012թ․ ապրիլին մրցութային կարգով ընտրվել է ամբիոնի վարիչ։ 2015թ․ հունվարից ամբիոնի վարիչի պաշտոնակատար է նշանակվել տ․գ․թ․ Արամ Ռամազյանը։