ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ ՌԱՖԱՅԵԼ ԳԱՐԻԿԻ
Ռաֆայել Գարիկի Մելիքսեթյանը ծնվել է 1954 թվականի մայիսի 30-ին քաղաք Վանաձորում։ Սովորել է Սայաթ-Նովայի անվան թիվ 10 դպրոցում։ 1971 թվականին լավ և գերազանց գնահատականներով ավարտելով դպրոցը, ընդունվել է ԵրՊԻ Վանաձորի մասնաճյուղը։ Այն ավարտել է 1976 թվականին գերազանցությամբ և ստացել է ճարտարագետ մեխանիկի որակավորում։ Ուսանողական տարիներին համատեղությամբ աշխատել է մաթեմատիկայի ամբիոնում՝ որպես ավագ լաբորանտ։
1977-1979թթ․ ծառայել է բանակում շինարարական զորամասում։ Ծառայության ընթացքում զինվորներին դասավանդել է «Վերամբարձ տրանսպորտային մեքենաներ» և «Էլեկտրատեխնիկա» առարկաները։ Զորացրվելուց հետո ընդունվել է Վանաձորի СКБ ավտոմատիկա գործարանը՝ որպես առաջին կարգի տեխնոլոգ, այնուհետև՝ նույն գործարանի կոնստրուկտորական բաժիններում աշխատել է որպես 2-րդ կարգի կոնստրուկտոր, առաջատար կոնստրուկտոր, կոնստրուկտորական բաժնի վարիչ՝ մինչև 1987թ․։ Նույն թվականին տեղափոխվել է Վանաձորի Տեխնոսարք գործարան, որպես կոնստրուկտորական բաժնի վարիչ, գլխավոր կոնստրուկտորի տեղակալ, 1993թ․ գլխավոր կոնստրուկտոր։ Արժանացել է սոցիալիստական աշխատանքի հաղթող կոչմանը։
Հիմնական աշխատանքին զուգահեռ ԵրՊԻ Վանաձորի մասնաճյուղում դասավանդել է «ՄՄՏ» առարկան։ Եղել է դիպլոմային աշխատանքների ղեկավար, դիպլոմային աշխատանքների պաշտպանության հանձնաժողովների անդամ։
2002թ․-ից հետո աշխատել է թե՛ արտերկրում, թե՛ հայրենիքում՝ տարբեր մասնավոր ձեռնարկություններում և փակ բաժնետիրական ընկերություններում՝ որպես տեխնոլոգ, մեխանիկ կամ էլեկտրամեխանիկ։ 2021-2022, 2024-2025 ուստարիների ընթացքում աշխատել և աշխատում է ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղում՝ համատեղության կարգով որպես «Կիրառական մեխանիկա» և «Էլեկտրատեխնիկա» առարկաների դասախոս։
Տիրապետում է բոլոր տեխնիկական առարկաների տեսությանը՝ միաժամանակ ունենալով աշխատանքի մեծ փորձ։
Հեռ․՝ 098-55-32-40