×

 Մելիքսեթյան Նորիկ Գալուստի

Գիտական ​​աստիճան՝ Տեխնիկական ​​գիտությունների դոկտոր Գիտական ​​կոչում՝ Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, պրոֆեսոր Հետազոտության ոլորտ՝ Տեխնիկական գիտություններ,՝ նյութագիտություն, մեխանիկական ճարտարագիտություն,  շփում և մաշվածություն

Ծնվել է 1954 թվականի հունիսի 14-ին Կիրովականում (այժմ՝ Վանաձոր): 1976 թվականին ավարտել է Կ. Մարքսի անվան Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը: 1977 թվականից աշխատում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղում որպես ավագ լաբորանտ՝ 1977-1978թթ, լաբորատորիայի վարիչ՝ 1978-1981թթ, ավագ դասախոս՝ 1981-1988թթ, դոցենտ՝ 1988-2025թթ: 2006-2023թթ  հանդիսացել է մասնաճյուղի «Տեխնոլոգիաների և ճյուղային տնտեսագիտություն» ամբիոնի վարիչ: 1986 թվականին Վրաստանի պոլիտեխնիկական համալսարանում պաշտպանել է տեխնիկական գիտությունների թեկնածուի աստիճանի ատենախոսություն՝ «Սկավառակային արգելակային սարքերի շփման զույգերի աշխատունակության բարձրացումը» թեմայով: 2009 թվականին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում պաշտպանել է տեխնիկական գիտությունների դոկտորի աստիճանի ատենախոսություն՝ «Պոլիմերային հիմքով ասբեստազերծ շփական կոմպոզիտային նյութերի ստեղծման տեսական և տեխնոլոգիական հիմունքների մշակումը» թեմայով: 2025թ ստացել է պրոֆեսորի գիտական աստիճան:: 

Հետազոտական ​​ուղղություններ՝ պոլիմերային մանրաթելային շփման արգելակային նյութեր, արգելակային շփման զույգերի մեխանոքիմիա, շփման արգելակային նյութերի մակերեսային շերտերի քայքայման օրինաչափություններ: Հիմնական նվաճումներ՝ ասբեստազերծ կոմպոզիտային պոլիմերային շփանյութերի համար լցանյութերի, ամրանավորող նյութերի և պոլիմերային կապակցանյութերի ստեղծման և ընտրության գիտականորեն հիմնավորված սկզբունքների մշակում՝: Բարձր ջերմաստիճանային շփման և ինտենսիվ մաշվածության պայմաններում կոմպոզիտային պոլիմերային շփանյութերի շփման փոխազդեցության հիմնարար օրինաչափությունների տեսական հիմնավորում և փորձարարական հաստատում: Մշակել և ուսումնասիրել է հայկական հանքավայրի հանքանյութերի հիման վրա նոր, ասբեստազերծ շփման կոմպոզիտային նյութեր, որոնք հայտնի են որպես «Բաստենիտ» անվամբ շփանյութեր։

2022թ-ից հանդիսանում է ՀԱՊՀ գիտական աստիճան շնորհող «Մետալուրգիա եվ նյութագիտություն» մասնագիտական խորհրդի «Նյութագիտություն» մասնագիտությամբ ենթախորհրդի նախագահի տեղակալ:  Ռուսաստանի Դաշնության «Բնական գիտությունների ակադեմիայի» թղթակից անդամ է։ 2015 թվականից ղեկավարում է ՀԱՊՀ  «Շփագիտություն» բազային գիտահետազոտական  լաբորատորիայի աշխատանքները։ «Տրիբոլոգիայի միջազգային խորհրդին» կից Հայկական տրիբոլոգիական ընկերության նախագահն է։ 123 գիտական ​​հոդվածի, 1 մենագրության հեղինակ է: Ելույթներով մասնակցել է 71 գիտատեխնիկական և միջազգային կոնֆերանսների աշխատանքների։ ՈՒնի 10 գյուտի արտոնագրեր:

Էլ. փոստ՝ n_meliksetyan@mail.ru