ՂԱԶԱՐՅԱՆ ԱՐՄԵՆՈՒՀԻ ՍԵՐԻԿԻ
ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի Հումանիտար առարկաների և մարմնակրթության ամբիոնում անգլերեն լեզվի դասախոս և նույն բուհի ավագ դպրոցում անգլերենի ուսուցչուհի
Արմենուհի Սերիկի Ղազարյանը ծնվել է 1984 թվականի ապրիլի 8 -ին, քաղաք Վանաձորում։ Ազգությամբ հայ է։
1991-1998 թվականներին սովորել է Վանաձորի Էդ․ Կզարթմյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժնում։
1991-2001 թվականներին ընդունվել է Վանաձորի վեցերրորդ դպրոց, որից հետո անգլերեն թեքումով երկրորդ դպրոց վարժարան:
2001 -2006 թվականներին ընդունվել է Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ՝ անգլերեն լեզու և գրականություն բաժին և ստացել անգլերենի .ֆրանսերենի ուսուցչի որակավորում:
2002 թվականին արժանացել է լավագույն ուսանողուհի կոչմանը և ստացել պարգևավճար:
2006 թվականին ընդուվել է ՀՊՃՀ Վանաձորի մասնաճյուղի ՙՙՀումանիտար գիտությունների և մարմնակրթություն՛՛ ամբիոն որպես անգլերեն լեզվի դասախոս և մինչ օրս աշխատում է այնտեղ։
2012 թվականից համատեղությամբ աշխատում է ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցում:
2008 թվականին ընդունվել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ասպիրանտուրա:
2015 թվականին շնորհվել է մանկավարժական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
2018 թվականին շնորհվել է առաջին աստիճանի տարակարգ:
Բազմաթիվ գիտական հոդվածների և մեկ ուսումնամեթոդական ձեռնարկի հեղինակ է։
Տիրապետում է հայերենին (մայրենի), անգլերենին (գերազանց), ռուսերենին (լավ), ֆրանսերենին (սկսնակ)։