ՀՐԱՆՏ ԳՈՒՐԳԵՆԻ ԳՅՈՒՐՋԻՆՅԱՆ
1964 ավարտել է Երևանի Կ.Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետը:
Ավարտելուց հետո աշխատել է Կիրովականի Պ.Գ.Մելքոնյանի անվան շինարարական տեխնիկումում` ուսումնական գծով փոխտնօրեն (1964-1974թթ), 1969-1974թթ. ԵրՊԻ Կիրովականի մասնաճյուղում` նաև համատեղությամբ ավագ դասախոս:
1974թ. տեղափոխվել է ԵրՊԻ Կիրովականի մասնաճյուղ: Աշխատել է շինարարական ֆակուլտետի դեկան (1975-1983թթ.), շինարարական կոնստրուկցիաների ամբիոնի վարիչի պաշտոնակատար (1991-1992թթ.), 1997 թվականից մինչև 2012թ. եղել է Շինարարություն և լեռնային գործ ամբիոնի վարիչ: Զուգահեռ նաև` Մասնագիտական ճարտարագիտական կրթության ֆակուլտետի դեկանի տեղակալ:
Երկար տարիներ եղել է ՀՊՃՀ Վանաձորի մասնաճյուղի Մեծ խորհրդի նախագահ:
ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի փորձագետ է:
1975թ. Մոսկվայի Վ.Վ.Կույբիշևի անվան ինժեներաշինարարական ինստիտուտում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և ստացել տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
1979 թ. ստացել է դոցենտի գիտական կոչում:
Հեղինակ և համահեղինակ է ավելի քան 100 գիտական հոդվածների, երկու դասագրքի, երկու մենագրության, 11 ուսումնական ձեռնարկների և ութ մասնագիտական մեթոդական ցուցումների
Գիտամանկավարժական գործունեությանը զուգընթաց Հ.Գյուրջինյանը նաև ստեղծագործել է: Տպագրվել են 3 բանաստեղծությունների և 4 արձակ ստեղծագործությունների ժողովածուներ:
Իր աշխատանքային գործնեության ընթացքում արժանացել է մեդալների, բազմաթիվ պատվոգրերի, շնորհակալագրերի, վաստակագրերի և այլ խրախուսանքների: