×

ՀԵՆԶԵԼ ՆԱԶԱՐՅԱՆ

Հենզել Նազարյանը ծնվել է 1954 թվականի սեպտեմբերի 24-ին, Ախուրյանի շրջանի Հովիտ գյուղում։ 1961-1971 թթ. սովորել է Կիրովականի թիվ 15 միջնակարգ դպրոցում և ավարտել այն ոսկե մեդալով։ 1971-1975 թթ. ուսանել է Լենինականի Վ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ֆիզիկայի բաժնում՝ ստանալով ֆիզիկայի ուսուցչի մասնագիտություն։

1975 թվականին աշխատանքի է անցել Վանաձորի թիվ 13 ավագ դպրոցում՝ որպես ֆիզիկայի ուսուցիչ, աշխատել է ավելի քան չորս տասնամյակ՝ մինչև 2018 թվականը։ Որպես նվիրված մանկավարժ՝ նա սերունդների է փոխանցել ոչ միայն ֆիզիկայի խորքային գիտելիքներ, այլև գիտության նկատմամբ սեր և պատասխանատվության զգացում։

2014 թվականին հանդես է եկել որպես «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության վերապատրաստման դասընթացի վարող։ 2014-2016 թթ. «Հայկական կրթական միջավայր» ֆորումի «Մասնագետի անկյուն» բաժնում վարել է թեմատիկ քննարկումներ։ 2018 թվականին ԿԱԻ-ի կողմից կազմակերպված վերապատրաստման մասնագիտական դասընթացներում դասավանդել է Լոռու մարզի ֆիզիկայի ուսուցիչներին։ Նույն թվականին նաև աշխատել է ՀՕՖ «Փոքր տուն» ծրագրում՝ որպես սոցմանկավարժ։

2018-2020 թթ. աշխատել է Վանաձորի թիվ 10 ավագ դպրոցում, իսկ 2019 թվականից ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղում՝ որպես լաբորատորիայի վարիչ և ավագ դպրոցի աշխատակից։

Հեղինակ է մի շարք հոդվածների ու մեթոդականների։ Հրատարակած աշխատություններից են՝ «Ֆիզիկայի դասերին ցուցադրումները և փորձերը ավագ դպրոցում» (Լրաբեր, 2023), «Ֆիզիկայի դասերի միջառարկայական կապերի ապահովումը ավագ դպրոցում» (Լրաբեր, 2022), «Ավագ դպրոցի ֆիզիկայի լաբորատոր աշխատանքների և ցուցադրական փորձերի մեթոդական ցուցումներ» (Ֆիզիկայի ժողովածու, 2021, համահեղինակ), «Ֆիզիկայի և աստղագիտության ուսուցման հիմնախնդիրները» (Համահայկական V գիտաժողով, 2018), ինչպես նաև «Բնագիտությունը և ռազմագիտությունը» (Բնագետ, 2012), «Ցուցադրումները և փորձերը ֆիզիկայի դասերի» (Մանկավարժություն, 2012)։

Ունի տարբեր կոչումներ և մրցանակներ․ 2004 թվականին ճանաչվել է Լոռու մարզի տարվա լավագույն ուսուցիչ։ 2011 թվականին դարձել է ՀՀ ԿԳՆ և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայտարարած «Լավագույն ուսուցիչ» մրցույթի մրցանակակիր։ Բացի այդ, ՀՀ ԿԳՆ կողմից ստացել է հանրակրթության ուսումնական հաստատության որակավորման I աստիճանի տարակարգ (2011) և II աստիճանի տարակարգ (2016)։

Մանկավարժական նվիրումն արժանացել է նաև շնորհակալագրերի․ 2002 թվականին ՀՀ Լոռու մարզպետից՝ «Մանկավարժական բեղմնավոր աշխատանքի համար», 2004 թվականին Լոռու մարզպետից և Վանաձորի քաղաքապետից՝ «Ֆիզիկայի լավագույն ուսուցիչ» կոչումների համար, իսկ 2007-ին՝ Լոռու մարզպետի կողմից «Ուսուցչի օրվա» կապակցությամբ։

Տիրապետում է հայերենին և ռուսերենին։

Ամուսնացած է, ունի երկու երեխա և չորս թոռնիկ։

Կոնտակտային տվյալներ՝ հեռ․ (055)500676, էլ․ հասցե: henzeln@mail.ru