×

ԿՌՈՅԱՆ ՆԱՐԻՆԵ ԿԱՌԼՈՍԻ

Ծնվել է ՀԽՍՀ Կիրովական քաղաքում։ Գերազանցությամբ ավարտել է Կիրովականի Վահան Տերյանի անվան (թիվ 5) միջնակարգ դպրոցը՝ զուգահեռաբար ավարտելով նաև Շարա Տալյանի անվան (թիվ 2) երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժինը։

1985 թվականին ավարտել է Մոսկվայի պետական կառավարման ինստիտուտը (այժմ՝ ГУУ)՝ ստանալով Կառավարման կազմակերպման գծով մենեջեր-տնտեսագետի որակավորում։ Աշխատում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում /Վանաձոր մասնաճյուղ/։

Տնտեսագիտության թեկնածու է, գիտական բազմաթիվ հոդվածների հեղինակ։

Հայաստանի Գրողների Միության անդամ է 2012 թվականից։

Ստեղծագործում է նաև ռուսերեն։

Համագործակցում է ARI գրական գործակալության հետ։

Zabel Կին գրողների միջազգային ֆորումի անդամ է։

IPEN Armenia /nternational PEN Club/ -ի անդամ է։