Կիրակոսյան Անահիտ Վոլոդյայի
Մաթեմատիկա Եվ Ծրագրային Ճարտարապետութուն Ամբիոնի Դասախոս
Անահիտ Վոլոդյայի Կիրակոսյանը ծնվել է 1969թ. սեպտեմբերի 25-ին ՀՍՍՀ Կիրովական քաղաքում։
1976-1986թթ սովորել է Կիրովականի թիվ 1 միջնակարգ դպրոցում։
1986թ. ընդունվել է ԵրՊԻ Կիրովականի մասնաճյուղի «Ավտոմատիկա և հաշվողական տեխնիկա» ֆակուլտետի, «Էլեկտրոնային հաշվիչ մեքենաներ» բաժինը։ 1991թ. ավարտել է՝ ստանալով ինժեներ-սիստեմոտեխնիկի որակավորում:
1992- 2007թթ աշխատել է Վանաձորի ԿԱՄ-ն թիվ 3-րդ ֆաբրիկայում որպես ծրագրավորող։
2011– 2012թթ աշխատել է Վանաձորի «Ունիկո Գրուպ» ՍՊԸ-ում որպես հաշվառման բաժնի մասնագետ։
2016թ.-ից մինչ օրս աշխատում է ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի «Մաթեմատիկա և ծրագրային ճարտարագիտություն» ամբիոնում որպես դասախոս։
Տիրապետում է հայերենին (մայրենի), ռուսերենին (լավ), անգլերեն (բավարար)։