×

Տրանսպորտային համակարգերի ամբիոն

Ամբիոնն ստեղծվել է2007թ.-ի ապրիլին: Նորաստեղծ ամբիոնում ի սկզբանե հետևողական գտնվեցին ուսումնական գործըթացը ժամանակակից պահանջներին, մասնաճյուղի զարգացման ռազմավարական պլանավորման ցուցանիշներին համապատասխանեցնելու ուղղությամբ: Գործում է ուսումնագործնական աշխատանքների երկու լաբորատորիա: Ամբիոնի մասնագիտական առարկաների զգալի մասը կատարվում է անմիջապես Վանաձոր քաղաքի և նրա մերձակայքի ճանապարհային ցանցում, Հարավ-Կովկասյան երկաթուղու «Վանաձոր» երկաթուղային կայարանի ստորաբաժանումներում

Նկատելի ուշադրություն է դարձվում ուսումնական գործընթացի մեթոդական ապահովման հարցերին: Ամբիոնում մշակվել և հրատարակվել են շուրջ 30 ուսումնամեթոդական աշխատանքներ:

Ամբիոնի պրոֆեսորադասախոսական անձնակազմի կողմից շարունակաբար կատարվում են գիտական աշխատանքներ, որոնց արդյունքում հրատարակվել են 150-ից ավելի գիտական հոդվածներ ու հեղինակային վկայականներ, ստացվել է 2 գյուտի արտոնագիր: Կիրառվում են էլեկտրոնային ուսուցման և վիրտուալ լաբորատոր փաթեթներ

Ամբիոնը մասնագետներ է թողարկում «Տրանսպորտային համակարգեր» մասնագիտության գծով «Փոխադրումների և ճանապարհային երթևեկության կազմակերպում և կառավարում» բակալավրական ծրագրով: Մեր շրջանավարտների մի մասը շարունակում է ուսումը մայր բուհի մագիստրատուրայում, նաև Եվրոպական համալսարաններումTEMPUS ծրագրի շրջանակներում: Ամբիոնի շրջանավարտ Անի Ավագյանը պաշտպանել է գիտական թեզը, ստացել տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, դոցենտի կոչում, աշխատել է ՀԱՊՀ ՄՏԴ ինստիտուտի գիտական գծով փոխտնօրենի պաշտոնում

Ուսանողարտադրություն կապն ամրապնդելուն, ապագա շրջանավարտի ինտեգրացումը աշխատուժի շուկայում դյուրացնելու նպատակին են միտված հետզհետե սերտացող հարաբերությունները գործընկեր ձեռնարկությունների հետ: «Սլացք» տրանսպորտային ձեռնարկության, «ՄիլԱրեն» ՍՊԸի, Վանաձորի քաղաքապետարանի Եկամուտների գանձման և տրանսպորտը համակարգող բաժնի, Վանաձորի ավտոկայանի և ՀարավԿովկասյան երկաթուղու Վանաձորի կայարանի հետ համատեղ աշխատանք է տարվում պրակտիկաների, ավարտական աշխատանքների և կուրսային նախագծերի կատարման մակարդակների բարձրացման ուղղությամբ: Այդ ձեռնարկություններում ուսանողների համար կազմակերպվել են մասնաճյուղլաբորատորիաներ:

ՆԱՎՈՅԱՆ ՄԻՔԱՅԵԼ ՀՈՎՍԵՓԻ
ՏՀ ԱՄԲԻՈՆԻ ՎԱՐԻՉ
տ. գ. թ., դոցենտ

 Բալայան Վոլոդյա Ալեքսանդրի / տ. գ. թ.Դոցենտ