ԽԱՉԱՏՐՅԱՆ ՇՈՒՇԱՆԻԿ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ
2005-2009 թթ սովորել է ՀՊՃՀ Վանաձորի մասնաճյուղի բակալավրական կրթական աստիճանի Ձեռնարկությունների տնտեսագիտություն մասնագիտությամբ
2016-2018 թթ սովորել է ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի մագիստրոսական կրթական աստիճանի Ձեռնարկությունների տնտեսագիտություն մասնագիտությամբ
Պաշտոնի անվանումը՝
ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղում՝ տնօրինության օպերատոր
Աշխատանքային գործառույթները:
1) կազմակերպել և իրականացնել մասնաճյուղի կրթության կազմակերպման արդյունավետությունը բարձրացնելուն ուղղված միջոցառումներ.
2) համակարգել մասնագիտացված կրթական աջակցության ծառայությունները.
3) աջակցել մասնագիտական կողմնորոշման միջոցառումների իրականացմանը․
4) համագործակցել գործընկերների հետ` փորձի փոխանակման և մասնագիտական գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով.
5) մասնակցել մասնաճյուղի պրոֆեսորադսախոսական աշխատողների կողմից սովորողների աջակցության ծառայությունների տրամադրման և նրանց կրթության առանձնահատուկ պայմանների կարիքների գնահատման գործընթացի կազմակերպմանը.
6) աջակցություն տրամադրել սովորողներին արտակարգ իրավիճակներում արգելքների ու դժվարությունների հաղթահարման գործընթացում.
7) հսկել մասնաճյուղի կանոնադրությամբ, ներքին իրավական ակտերով և կարգապահական կանոններով սահմանված պահանջների կատարումը ապահովման ուղղությամբ,
8) կազմել հրամաններ կրեդիտային համակարգում.
9) կատարել ուսանողների տվյալների մուտքագրում.
10) կատարել տարբեր հաշվետվությունների մուտքագրում: