ԼևՈՆ ՍԱՐԳՍԻ ԱՎԱԳՅԱՆ
Լևոն Սարգսի Ավագյանը ծնվել է 1955 թվականի հունվարի 3-ին, գյուղ Անտառամուտում։
1962 թվականից սովորել է տեղի ութամյա դպրոցում, ապա տեղափոխվել է Կիրովականի թիվ 3 մաթեմատիկայի թեքումով գիշերօթիկ դպրոցը։
1972 թվականին ընդունվել է Երևանի Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի ավտոմոբիլներ և ամտոմոբիլային տնտեսություններ բաժինը։ Միաժամանակ ուսուցանել է նաև ռազմական ֆակուլտետը և ստացել լեյտենանտի կոչում։
1977 թվականից անցել է աշխատանքի Կիրովականի ԲԱՏՁ-ում որպես ավագ դիսպետչեր, ավագ տնտեսագետ, պլանոէկանոմիկական բաժնի պետ և շահագործման գծով դիրեկտորի տեղակալ։
1986 թվականին տեղափոխվել է Կիրովականի կահույքի արտադրական միավորում որպես տրանսպորտի բաժնի պետ։
1993-1995 թվականներին ծառայել է հայկական բանակում, մասնակցել ՀՀ սահմաննների պաշտպանությանը։
2003-2018 թվականներին աշխատել է Վանաձորի թիվ 25 միջնակարգ դպրոցում որպես զինղեկ, այդ ընթացքում մատաղ սերննդի դաստիարակության գործում ներդրծ ավանդի համար պարգևատրվել է Պաշտպանության նախարարության կողմից Վազգեն Սարգսյան N 8177 մեդալով, պարգևատրվել բազմաթիվ պատվոգրերով, դիպլոմներով և շնորհակալագրերով։
2018 թվականից մինչ օրս աշխատում է ՀԱՊՀ Վանաչորի մասնաճյուղի ավագ դպրոցում որպես զինղեկ։
Տիրապետում է հայերեն (մայրենի), ռուսերեն (լավ)։
Ամուսնացած է, ունի երկու զավակ։