Լաբորատորիաներ
Համակարգչային լաբորատորիա
Համակարգչային լաբորատորիան հանդիսանում է Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարանի Վանաձորի մասնաճյուղի (այսուհետ՝ Լաբորատորիա) կառուցվածքային ստորաբաժանում, որը պատասխանատու է Մասնաճյուղի տեղեկատվական տեխնոլոգիաների ենթակառուցվածքի, տեղեկատվական համակարգերի և սարքավորումների արդյունավետ, անվտանգ և անխափան աշխատանքի ապահովման համար։ Համակարգչային լաբորատորիայի կազմում գործում է 7 համակարգչային լսարան, 1 տեխնոլոգիական կարողություններով լսաարան։
Լաբորատորիայի գործունեությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, Մասնաճյուղի կանոնադրությամբ և ներքին կարգադրություններով։
Լաբորատորիայի նպատակները
- Բուհում ապահովել ՏՀՏ համակարգերի անխափան և արդյունավետ աշխատանք։
- Օգտագործողների համար ապահովել արագ և որակյալ տեխնիկական աջակցություն։
- Ներդնել և զարգացնել ժամանակակից ՏՀՏ լուծումներ՝ աջակցելով Մասնաճյուղի կրթական և վարչական գործընթացներին։
Լաբորատորիայի գործառույթները
1․ ՏՀՏ ենթակառուցվածքի կառավարում և սպասարկում
- Համակարգչային ցանցերի (LAN, Wi-Fi, ինտերնետ) կազմակերպում և սպասարկում։
- Մասնաճյուղի համակարգիչների տպիչների, սկաներների, պրոյեկտորների, ինտերակտիվ գրատախտակների և այլ սարքերի անխափան աշխատանքի ապահովում։
2․ Ծրագրային ապահովման կառավարում
- Օպերացիոն համակարգերի և կիրառական ծրագրերի տեղադրում, թարմացում և սպասարկում։
- Կիբեռանվտանգության միջոցառումների իրականացում։
3. Օգտագործողների աջակցություն
- Աշխատակիցների և ուսանողների տեխնիկական աջակցություն և խորհրդատվություն։
- Անսարքությունների օպերատիվ վերացում։
4․ Զարգացում և նորարարություն
- Նոր ՏՀՏ լուծումների ուսումնասիրություն և ներդրում։
- Էլեկտրոնային ուսուցման հարթակների և թվային գործիքների սպասարկում։
- Համալսարանի կայքի կառավարում։
5․ Ադմինիստրատիվ գործառույթներ
- Մասնաճյուղի տնօրենի հանձնարարությունների իրականացում։
- Լաբորատորիայի տարեկան զարգացման ծրագրի մշակում և իրականացում։
- ՏՀՏ զարգացման ռազմավարության մշակման մասնակցություն։
- Հաշվետվությունների ներկայացում։

Համակարգչային լաբորատորիայի վարիչ

Համակարգչային լաբորատորիայի լաբորանտ

Համակարգչային լաբորատորիայի լաբորանտ

Էլեկտրատեխնիկական սպասարկման մասնագետ

Համակարգչային լաբորատորիայի օպերատոր