×

Գրասենյակ

Բաժնի հիմնական գործառույթներն են․

1. Տնօրենի հրամանների նախագծերի կազմում։

2.  Էլեկտրոնային հրամանագրքի վարում։

3. Աշխատողների հաշվառման, գրանցման, աշխատանքային պայմանագրերի նախագծերի կազմման, այդ գործառույթների կատարման հետ կապված այլ փաստաթղթերի մշակում։

4. Մասնաճյուղի աշխատողների անձնական գործերի պատրաստում, փոփոխությունների կատարում ։

5. Աշխատակիցների աշխատանքային պայմանագրերի կազմում, հաշվառում և պահպանում։

6. Արխիվացման փաստաթղթերի հետ կապված աշխատանքների վերահսկում։

7. Գրասենյակի հետ կապված պաշտոնական գրությունների, հանձնարարականների և հրամանների կազմում, դրանց կատարում։

8. Մասնաճյուղի կառուցվածքային, հաստիքային պաշտոնների անվանացանկում փոփոխությունների նախապատրաստում։

9. Աշխատանքի ընդունվողի անձնական քարտի կազմում, անձնական գործի բացում։

10. Աշխատակիցների ամենամյա արձակուրդների ժամանակացույցների կազմում և ապահովում։

11. Հրապարակման և ծանուցման ենթակա ներքին և անհատական իրավական ակտերի և փաստաթղթերի հրապարակում և ծանուցում։

12․ Վիճակագրական տվյալների և հաշվետվությունների պատրաստում ու ներկայացում։

13․ Գրությունների էլեկտրոնային առաքում, հեռագրերի և նամակների գրանցում, առաքում փոստային եղանակով: