×

Գրադարանավար

Անտոնյան  Իվան

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղում աշխատում է 2022 թվականի սեպտեմբեր ամսից մինչ օրս: Մասնաճյուղում հաճախակի է կազմակերպել մտավորականների հետ գրական-մշակութային հանդիպում-միջոցառումներ:

Ունի մեդալներ, պատվո շքանշաններ, պատվոգրեր՝ ՀՀ նախագահի, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի, նախարարների, մարզպետերի, Հայ Առաքելական եկեղեցու Գուգարաց, Շիրակի և Կոտայքի թեմերի (Օրհնության գիր), քաղաքապետերի և տարբեր ստեղծագործական միությունների կողմից: 4 գրքի հեղինակ է, հիմնադրել է Վանաձորի «Արվեստագետ» կրթամշակութային հասարակական կազմակերպությունը, հեղինակային՝ «Լոռու արվեստագետներ» ֆիլմաշարը, «Արվեստագետ» կրթամշակութային հանդեսը, որի գլխավոր խմբագիրն է: Կինոդերակատարումներով հանդես է եկել տարբեր ժանրերի ֆիլմերում, նաև մուլտֆիլմ, ռադիոթատրոն:

Հաղորդավարությամբ հանդես է եկել մի շարք հանրապետական, մարզային և քաղաքային միջոցառումներում: Նրա հոդվածները տպագրվել են մի շարք հանդեսներում, թերթերում:

Աշխատանքային գործառույթներն են՝

  • Գրքերի բաժանում ուսանողներին,
  • Ուսանողների հետ գրական ու մշակությաին զրույցներ,
  • Միջոցառումներից առաջ ուսանողների հետ խոսքի կուլտուրայի ուսուցում, նախապատրաստում,
  • Գրադարանում՝ մաշված գրքերի վերանորոգում:

Էլ. հասցե ivan.antonyan.86@mail.ru

Հեռ. 098-24-12-51