Գովազդ
ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ներկայացուցիչները` մասնագիտական կողմնորոշման նպատակով, իրականացնում են տեղեկատվական քարոզարշավներ։
Այս անգամ վերջիններս հյուրընկալվել են քաղաք Տաշիրի Արտակ Խաչատրյանի անվան ավագ դպրոցում` հանդիպելով 10-12-րդ դասարանի աշակերտների հետ։
Տաշիրի ավագ դպրոցի տնօրենի պարտականությունները ժամանակավոր կատարող Սերինե Սոլոյանը, հանդիպման արդյունքերն ամփոփելիս, իր խոսքում նշեց, որ փոխադարձ այցով կգան ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղ, որտեղ կկազմակերպվի շրջայց լաբորատորիաներում և մասնագիտական ուղղությունների վերաբերյալ կիրականացվեն հանդիպումներ` համապատասխան մասնագետների հետ։

