×

ԳՈՀԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Գոհար Հովհաննիսյանը ծնվել է 1973 թվականի սեպտեմբերի 22-ին, քաղաք Վանաձորում:

Սովորել է Շահումյան ավանի միջնակարգ դպրոցում և ավարտել գերազանց առաջադիմությամբ:

 1991-1992թթ ուսանել է Հաշվապահական դպրոցի արդյունաբերական բաժնում: Այն ևս ավարտելով գերազանց առաջադիմությամբ՝ ստացել է արդյունաբերական արտադրության հաշվապահի որակավորում: 1993թ․ ընդունվել է Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի «Մաթեմատիկա, ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա» բաժինը: Լինելով առաջադեմ ուսանողուհի՝ 1998թ ավարտել է վերոհիշյալ բաժինը և ստացել մաթեմատիկայի, ինֆորմատիկայի և հաշվողական տեխնիկայի ուսուցչի որակավորում:

1998-2004թթ․ աշխատել է Վանաձորի թիվ 18 միջնակարգ դպրոցում՝ որպես մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ուսուցչուհի:

2003թ․ ուսանել է «Բլեյզ» ընկերությունում՝ ստանալով համակարգչային օպերատորի որակավորում:

 2006թ․ քաղաք Երևան, Հայաստանի պետական Ագրարային համալսարանում անցել է որակավորման բարձրացում՝ որպես բարձրագույն մաթեմատիկա առարկայի դասախոս: Աշխատել է Հայաստանի պետական Ագրարային Համալսարանի Վանաձորի մասնաճյուղում՝ որպես բարձրագույն մաթեմատիկա առարկայի դասախոս: 2019 թվականից առ այսօր աշխատում է ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցում՝ որպես մաթեմատիկայի ուսուցչուհի:

2023թ․ անցել է կամավոր ատեստավորում:

Մասնակցել է մի շարք վերապատրաստումների: Տիրապետում է հայերեն(մայրենի), անգլերեն(լավ), ռուսերեն(լավ) :

Ամուսնացած է, ունի 2 դուստր: