×

ԳՅՈՒՐՋԻՆՅԱՆ ԱՇՈՏ  ՀՐԱՆՏԻ 

1985թ. ընդունվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղի շինարարական ֆակուլտետը: 1987-1989 թթ. ծառայել է խորհրդային բանակում: Զորացրվելուց հետո շարունակել է ուսումը և 1992թ. գերազանցությամբ ավարտել ինստիտուտը` «Շինարարական իրերի և կոնստրուկցիաների արտադրություն մասնագիտությամբ:

 1996 թվականից աշխատում է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ)` Վանաձորի մասնաճյուղում նախ` որպես լաբորատորիայի վարիչ, ապա` ավագ դասախոս, դոցենտ:

2006 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և ստացել տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 2007 թվականին ստացել է դոցենտի գիտական կոչում:

2012թ. ընտրվել է «Շինարարական ճարտարագիտություն ամբիոնի վարիչ:

2024թ. ուսումնամեթոդական աշխատանքների և միջազգայնացման գծով փոխտնօրեն:

Հանդիսանում է Որակի ապահովման ազգային կենտրոնի փորձագետ, 2024թ.-ից ՈԱԱԿ-ի հավատարմագրման հանձնաժողովի անդամ:

Հեղինակ է շուրջ 47 գիտական հոդվածների, 1 դասագրքի, 5 ուսումնական ձեռնարկների, 9 մեթոդական ցուցումների: