×

Գիտական խորհուրդ

Մասնաճյուղի գիտական խորհուրդը տնօրենի նախագահությամբ գործող կոլեգիալ կառավարման մարմին է, որի լիազորությունների ժամկետը 5 տարի է: Գիտական խորհրդի կազմի մեջ ի պաշտոնե մտնում են տնօրենը, փոխտնօրենը, գիտական քարտուղարը, արհեստակցական միության և ուսանողական խորհրդի նախագահները,  բաժանմունքների և ամբիոնների վարիչները: Ի պաշտոնե, ինչպես նաև տնօրենի կողմից առաջադրված անդամների թիվը չի կարող գերազանցել գիտական խորհրդի անդամների թվի 50 տոկոսը։ Գիտական խորհրդի անդամների ընդհանուր թիվը  28 է: Գիտական խորհրդի անդամների թվի 25 տոկոսն ուսանողներն են, որոնց առաջադրումն ու ընտրությունն իրականացնում է մասնաճյուղի ուսանողական խորհուրդը: Գիտական խորհրդի մնացած անդամներն ընտրվում են մասնաճյուղի համապատասխան ստորաբաժանումների կողմից` գիտական խորհրդի կանոնակարգով սահմանված կարգով:
Վանաձորի մասնաճյուղի գիտական խորհրդի կազմը