×

ԲԵՋԱՆՅԱՆ  ԳԱՅԱՆԵ ՍԵՐՈԲԻ

 Համակարգչային լաբորատորիայի օպերատոր

 Համագործակցում է մասնաճյուղի այլ ստորաբաժանումների և աշխատակիցների հետ՝ խնդիրների արդյունավետ լուծման և անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու նպատակով։

Ապահովում է մասնաճյուղում գործող՝ իր պատասխանատվության տակ գտնվող համակարգչային լսարանի անխափան և արդյունավետ գործունեությունը։

Իրականացնում է Լաբորատորիայի վարիչի հանձնարարությունները:

Գայանե Սերոբի Բեջանյանը ծնվել է 1968 թվականի հոկտեմբերի 1-ին՝ քաղաք Վանաձորում։
1976–1986 թվականներին սովորել և ավարտել է Վանաձորի թիվ 13 միջնակարգ դպրոցը։

1986–1992 թվականներին սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի Լենինականի մասնաճյուղի թեթև արդյունաբերության բաժնում՝ ստանալով կարի արտադրության տեխնոլոգ-ինժեների որակավորում։

1992–1993 թվականներին աշխատել է Կիրովականի տեխնոլոգիական տեխնիկումում՝ որպես դասավանդող։

1993 թվականից մինչ օրս աշխատում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղում։ Սկզբնական շրջանում աշխատել է որպես դասախոս, այնուհետև մասնագիտության սառեցման հետևանքով անցել է համակարգչային աշխատանքի։ Մասնակցել է ինստիտուտում կազմակերպված օպերատորական դասընթացներին և որակավորվել որպես համակարգչային օպերատոր։

Էլեկտրոնային հասցե՝ gayanebej@gmail.com
Հեռախոս՝ 098 93 48 59